Բաժիններ՝

Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել

Ռուսաստանցի բժիշկը, որը 2020-ի օգոստոսին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո նրան բժշկական օգնություն է ցուցաբերել, 55 տարեկանում հանկարծամահ է եղել, գրում է life.ru-ն։

Օմսկի թիվ 1 հիվանդանոցի փոխղեկավար Սերգեյ Մաքսիմիշինը սրտի կաթվածից հետո հանկարծամահ է եղել։ Մարզային առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Գալինա Նազարովան թերթին հայտնել է, որ բժշկի կյանքի համար պայքարել են իր հարազատ հիվանդանոցում:

«Հարազատները խնդրում են չանհանգստացնել։ Բժիշկն, իրոք, մահացել է սրտի կաթվածից, քանի որ շատ լարված աշխատանք է ունեցել և կորցրել է իր մտերիմներին: Մարդկային սիրտն այդպիսին է»,- ասել է Նազարովան։

Իր հերթին, Օմսկի մարզի առողջապահության նախարար Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել, է, որ «Մաքսիմիշինը տեղական հիվանդանոցին նվիրել է 28 տարի, փրկել հազարավոր կյանքեր, թողել է բազմաթիվ տաղանդավոր աշակերտներ, որոնք կշարունակեն նրա ժառանգությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս