Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան․ գործընթացը արդեն սկսվել է․ 24News

24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Կայքի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի իրենց աղբյուրները տեղեկացրել են, որ գործընթացն արդեն սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակում Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728