«Վաղարշակ Հարությունյանի հետ երկար զրույց ունեցանք, մի հատ դրական պատասխան՝ լուրջ ու անհապաղ, չստացանք». անհետ կորած զինծառայողի քեռի

 Անհետ կորած զինծառայողի քեռի Էմիլ Սարգսյանը մեկն էր անհետ կորածների այն հարազատներից, որը մի քանի օր պաշտպանության նախարարի հետ հանդիպում պահանջելուց հետո այսօր պաշտպանության նախարարությունում հանդիպեց Վաղարշակ Հարությունյանի հետ:

«Մեր հանդիպումը կայացավ… Չհանդիպեցինք Օնիկ Գասպարյանի հետ այս պահին, բայց Վաղարշակ Հարությունյանի հետ երկար զրույց ունեցանք: Հարցերը լրիվ տվեցինք, նաև մեր դժգոհությունը հայտնեցինք, որ 5 հոգով հարց չի լուծվում, 5 ծնողով, որ մեր հարցերին լիարժեք պատասխանեք»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էմիլ Սարգսյանը:

Անհետ կորածի քեռու փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկել են գերիների, անհետ կորածների հարցերը, նախարարն ասել է, թե  աշխատում են, լայնամասշտաբ  գործողություններ են կատարում անհետ կորածներին գտնելու ուղղությամբ, իսկ գերիների վերադարձի համար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների դեսպանների հետ:

«Մեր պաշտպանության նախարարը հայտնեց, որ դեսպանների հետ ա հանդիպումներ ունենում՝ տարբեր պետությունների, որ ճնշումներ գործադրվի (չգիտեմ՝ մի քիչ ճի՞շտ ա էս իմ արտահայտությունը, թե՞ չէ, սխալ եմ երևի): Մի խոսքով՝ ինքը հանդիպում ա դեսպանների հետ, որ էս հարցին անհապաղ, շտապ լուծում լինի հենց գերիների կողմով…

Ժողովուրդ ջան, կարճ և հակիրճ կապեմ, չերկարացնեմ, դրական տենց եսիմ ինչ մի լուծում խնդրի էստեղ չեղավ, այսինքն՝ մի հատ դրական պատասխան՝ լուրջ ու անհապաղ, չստացանք մենք… Ասացինք, որ մենք լիարժեք պատասխան չստացանք էս հանդիպումից, ուզում ենք, որ էս ամբողջ գործողությունները լայնածավալ ու շտապ մենք տեսնենք, ոչ թե լսենք, ուղղակի ասեմ՝ «անում ենք, անում ենք, անում ենք, ու ինչ-որ Ադրբեջանը չի տալիս, Ադրբեջանը պահանջներ ա ներկայացնում»: Ուրեմն, վերջիվերջո, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ազգ, մենք էլ ունենք մեր հստակ խոսքը, կարանք մենք էլ մերը ասենք, որ գիտե՞ք ինչ, հասկացանք, որ պահանջներ են ներկայացնում, բայց չի կարելի էլի էսքան ժողովրդին տանջել: Դուք էլ ձեր պահանջները ներկայացրեք՝ հստակ»,- նշեց Էմիլ Սարգսյանը:

Առաջիկա օրերին անհետ կորածների հարազատներին խոստացել են հանդիպում նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս