ԶՈՒ ԳՇ–ում հավաք-խորհրդակցություն է անցկացվել

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրների քննարկման նպատակով օրերս անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի ղեկավարությամբ։

Հավաքին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների պատասխանատուներ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, ինչպես նաև ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։

Վերլուծվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության հետ կապված խնդիրներ, ներկայացվել դրանց լուծման ուղիները, որոնց կիրառումը կնպաստի հուսալի պահպանության իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728