«Հանդիպման վերջում Տաթևիկ Ռևազյանն ասաց՝ գնացեք և մրցակցեք «Աերոֆլոտ»-ի հետ, ես էլ պատասխանեցի՝ դա նույնն է, որ ասեք՝ «Փյունիկ»-ը գնա՝ «Մանչեսթեր-Յունայթեդ»-ի հետ ֆուտբոլ խաղա, արդյունքը պարզ չէ՞ ձեզ համար: Ասաց՝ ես նշանակված եմ այս պաշտոնին նրա համար, որպեսզի պետության շահերը պաշտպանեմ, և այդ շահերն ասում են, որ ավիացիան կոմերցիոն ոլորտ է»,- ասաց ավիացիոն փորձագետը:
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը:
Հայաստանի հարավն ու Արցախն արդեն կես ժամից ավելի գտնվում են խավարի մեջ։
«Վլադս շատ համեստ երեխա է եղել, շատ ընկերասեր, բոլորին հասնող։ 2018 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել էր Արցախ՝ Ֆիզուլի: Մեդալներ է ստացել, շնորհակալագիր, պատվոգիր, տանկիստ էր տղաս, իսկ արդեն ծառայությունից հետո պայմանագրային ծառայաության էր անցել հրետանային զորամասում»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը։
«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում անցած տարի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել բյուջեից՝ սուբսիդավորելու գյուղվարկերի տոկոսները։ Արդյունքում՝ ստացել ենք ընդամենը 1,4 տոկոս աճ։ Այն էլ դեռ հարց է՝ իրականում ա՞ճ է, թե՞ ոչ։ Հայտնի է, թե ինչպես են գյուղատնտեսության մեջ ցուցանիշներ նկարվում։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի ընթացքում «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ էր առաջացել:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վրաստանի քաղաքացու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Բրագան» շատ լավ խաղաց Եվրոպա լիգայի խմբային փուլում. Կառլոս Կարվալյալի թիմը զիջեց առաջին տեղը «Լեսթերին», բայց շանսեր չթողեց ԱԵԿ-ի և «Զարեի» համար` վստահորեն անցնելով փլեյ-օֆֆ: Պորտուգալիայի առաջնությունում «զինագործները» նույնպես պարկեշտ տեսք ունեն՝ չնայած նրանք երրորդն են աղյուսակում, բայց երկրորդ «Պորտուից» միայն մեկ միավորով են հետ մնում, իսկ առաջատար «Սպորտինգը» 11 միավորով առաջ է անցել:
Անցյալ տարվա երկրորդ կեսին առաջինի համեմատ 60%-ով աճել է ամբողջ աշխարհի այն օգտատերերի թիվը, որոնք բախվել են վնասակար և անցանկալի ֆայլերի, որոնց անվանումներում օգտագործվել է zoom բառը։ Եթե հունվար-հունիսին նրանք եղել են շուրջ 168 հազար, ապա հուլիսից մինչև դեկտեմբեր՝ արդեն շուրջ 270 հազար։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեր գեներալները մոռանում են, որ հայ ժողովուրդն այս 5000 զինվորին վստահել է իրենց, մեդալներն են հիմա շատացրել, աստղերն են շատացրել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ այդ տարածքներն ազատագրեցինք՝ այդքան հերոսներ չունեցանք, որքան հիմա, երբ այդ տարածքները տվեցին։ Գեներալների այդ աստղերի տակ պետք է լինեն սպայի բարոյական կերպար ունեցողներ, ինչը, ցավոք սրտի, չկա։ Ինչո՞ւ են լռում հիմա, որովհետև շատ-շատերը թռիչքով գեներալական ուսադիրներ ստացան, ու շատ բան նրանց համար փոխվեց»,- ասաց նա։
«Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել»:
Փետրվարի 2-ին, ժամը 22.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարի թաղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը Գլինկայի փողոցում ընկնելու հետևանք է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ ահազանգում են, որ իրենց կողմից Հայաստան և Արցախ ուղարկված հումանիտար, բժշկական օգնությունը չի հասնում հասցեատերերին:
Այսօր 3 տարվա մեջ երկրորդ անգամ թվով մոտ 200 հասարակական կազմակերպություններ (հ/կ) ընդգրկող քաղաքացիական համագործակցության ցանցը ՀՀ Ֆինանսների նախարարությունից կրկին հրահանգ է ստացել մինչև վաղը ժամը 14:00-ն ազատել իրենց հատկացված տարածքը:
Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Որպեսզի նման բլոկ հիմնադրվի, հարկավոր է ոչ միայն նախաձեռնություն, այլ լուրջ աջակցություն Վաշինգտոնի կողմից: Կարծում եմ՝ ներկայիս պայմաններում դա քիչ հավանական է, որպես արդյունավետ գործիք, թեև որպես գաղափար՝ այն պետք է քննարկվի, հետաքրքիր է, և այլն, բայց կարծում եմ՝ դա հեռավոր ապագայի հարց է: Դա չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին կարող է փոխարինել միայն ոչ բլոկային գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, բայց սա այլ հարց է և այլ նպատակ է հետապնդում՝ ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Սևծովյան ավազանի անվտանգության հետ:
Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հաշվի առնելով COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված տեղեկությունները, որոնք պարբերաբար թարմացվելու են։
Mediaport-ի տեղեկությունը հաստատվել է. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը հաստատել է, որ նրան պատկանող «Սիլ կոնցեռնը» գնել է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 13 447-ով՝ մինչեւ 4 125 598, փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Տարոն Մարգարյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռևս 2018թ. օգոստոսին հարուցված և մինչ օրս ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող զավեշտալի մի քրեական գործով (իսկ զավեշտը նրանում է, որ այս քրեական գործը ոչ մի բանի մասին է կամ, ինչպես կարտահայտվեր հայտնի լրագրողը, ով համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը՝ «գործը ջուր է») 2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 02:00-ին, Տարոն Անդրանիկի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: