Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։
Աշխատել այնպես, որ մարդիկ իրենց ժամանակից չկտրեն, ակցիա չանեն, ճանապարհ չփակեն. Փաշինյանը՝ նախարարներին
Կապիտոլիումի ոստիկանությունը հղել է խնդրանք, որտեղ նշված է Վաշինգտոնում ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհրաժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների նախկին նախագահ Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ:
«Արցախահայությանը տրամադրվել է 55 միլիարդ դրամի աջակցություն». Մեսրոպ Առաքելյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:
Արցախի Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 18-ին նախատեսվում է պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Կառավարությունը շուրջ 470 միլիոն դրամով Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցի
Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18.21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դիակը:
Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա է եղել մերկասառույց: Շինարարական կազմակերպություններն աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ առկա է անցանելիության խնդիր:
Փոփոխություն` բյուջեում. 954 միլիոն դրամ հատկացվեց Էկոնոմիկայի նախարարությանը
Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 820-ի:
Վերաքննիչ դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորման միջնորդությունը
«Շատ տիպի սպառումներ, օրինակ՝ հարսանիքներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Եվ պետք ա ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք էն աջակցությունը, որը մենք հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն ստաբիլ, կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց Վահան Քերոբյանը, ում դիրքորոշումը կարծես թե Փաշինյանի սրտով չէր, ու վերջինս որոշեց ֆիքսել, որ «նույնիսկ ստաբիլ, կայուն վիճակում չենք դադարեցնում տնտեսությանը աջակցելը, էնպես որ…»:
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Նույնիսկ դավաճանած, սեփական տեսակին ու պետությանը ծնկի բերած հայը, ինչ-որ պահի, հաստատ կգիտակցեր իր արարքի նսեմությունը, և կանգ կառներ։ Հայ ազգի նկատմամբ քո ատելությունն այլևս սահմաններ չի ճանաչում։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել:
Նախագահը չէր խոսում երկիրը դավաճանածների հետ կամ դրանց համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է անում իրենց թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։
Շիրակի մարզի տարածքում ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել` հայտարարելով, որ «բրիտանական հետախուզությունը թուրքականի հետ սերտ փոխգործակցությամբ 2006թ. հավաքագրել է Նիկոլ Փաշինյանին»:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի մի քանի տեղ շղթայական վթարների պատճառով:
Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, գրում է hraparak.am–ը:
Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր է հանել բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի կարող ստույգ ասել, թե ինքը կմասնակցի արդյոք պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին:
ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փտրվարի 18-ից փտրվարի 19-ին է հետաձգել իր ուղեւորությունը Միչիգան՝ երկրի արեւելյան ափին եղանակի կանխատեսվող վատթարաման պատճառով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարների հանդիպման առանցքային թեման Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման ընթացքի քննարկումն է։ Քննարկվելու են հայ ռազմագերիների եւ Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցերը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայանացան 1/8 եզրափակչի հերթական խաղերը: Թուրինի «Յուվենտուս»-ը հյուրընկալվեց պորտուգալական «Պորտու»-ին և զիջեց նվազագույն հաշվով: «Պորտու»-ի միակ, հաղթական գնդակը խփեց Մեհդի Տարեմին: «Պորտու»-«Յուվենտուս»` `1:0:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի ուժեղացման նախագծումը։