Փետրվարի 17-ին, ժամը 20.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա ուղևոր Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հովհաննես Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի, մեծ հանրահավաքի և ներքաղաքական զարգացումների մասին․ ՈՒՂԻՂ
Արթուր Ղազինյանը՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքի մասին. ՈՒՂԻՂ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։
Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված պայթյունավտանգ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ «գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժամանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անդամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:
Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն, մարզի գլխավոր ուրոլոգ Արտակ Եդոյանին մարզպետ Արամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից առանց տեղեկացնելու և պատճառաբանելու:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվությանև ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ:
Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:
Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 011-ի:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը հետաձգվել է:
Հ2-ի անձնակազմը՝ եթերազրկման և դատական գործընթացի մասին. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փետրվարի 19-ին Կոնգրեսին կներկայացնի «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին զեկույցը:
Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը:
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Իրավունք» թերթը գրում է․ «Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդատը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք կարող եք չսիրել Սերժ Սագսյանին, կարող եք չհավատալ, քննադատել, բայց ասել, որ ինքը հող տվող ա՝ չհասկանալով, որ իր բանակցությունների արդյունքում կամ մենք հասնելու էինք Արցախի անկախության ճանաչմանը, կամ էլ Քարվաճառի և Լաչինի շրջանները մնալու էին մեր վերահսկողության տակ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում էր կատարել՝ պնդելով, որ առաջիկա օրերին նախատեսված է Արայիկ Հարությունյանի, Արմեն Աբազյանի, Ռուստամ Մուրադովի և Ալի Նագիևի գաղտնի հանդիպումը Մատաղիսից ոչ հեռու:
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ:
Սյունիքը վտանգված է, այն մաս–մաս տրվում է մեր դարավոր թշնամուն։ Ճիվաղ ու դավաճան կառավարության ձեռքով, Լեռնահայաստանից որոշ հատվածներ նվիրվել է ազերիներին, ու եթե դեմ չկանգնենք այս ստոր գործարքին, շատ շուտով նրանց տիրապետության տակ կանցնի ողջ Սյունիքը։ Բոլորս էլ գիտենք, որ Սյունիքը Ադրբեջանի կազմում տեսնելու փափագը թշնամու ամենամեծ երազանքն է։ Բայց մենք հայրենիք չունենք նրանց տալու։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հող ու ջրի, մեր սար ու քարի համար։
Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը:
Բոլորս մեկ բռունցք դարձած՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15․00-ին, դեպի Ազատության հրապարակ։
Բնականաբար, ներկայացրել եմ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»։
Դավաճաններ լինում են բոլոր ազգերի մեջ: Բայց նրանք չեն ունենում հնարավորություն ծաղրել սեփական ազգը:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: