Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել Ղուկաս Պողոսյանը։
Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, եւ պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում քիչ չեն համայնքները (հիմնականում՝ գյուղական), որտեղ ձմռան ամիսներին բավական լուրջ է դրված վառելիքի հարցը, քանի որ գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն գազով կազմակերպել իրենց բնակարանները տաքացնելու հարցը, ստիպված օգտվում են բնափայտից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ի աշխատակարգային նիստում կարճել է ԱԺ ընդդիմության դիմումների հիման վրա հարուցված որոշ գործեր, միայն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու բողոքի քննությունն է մնացել, բայց հետաձգվել է քննության ժամկետը․ այն կքննի ապրիլի 20-ին։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ երեկ նկատել է գյումրեցիներից մեկը Նիկոլ Փաշինյանի՝ մարզպետարանի շենքից հեռանալուց հետո: Չնայած այնքան էլ «գող-գող» չէր՝ ոստիկանական աննախադեպ հսկողություն էր իրականացվում։ Մինչ հեռանալը նա խորհրդակցություն է արել, որտեղ հայտարարել է․ «Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի», ինչը տագնապի տեղիք տվեց՝ Փաշինյանի զրոյական կետը՝ Արցախի հարցի, տեսանք, թե ինչի հանգեցրեց։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։
«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր այսօրվա որոշ թիմակիցներ անընդհատ խոսել են դպրոցների քաղաքականացվածության մասին: Դրա մասին նրանք բարձրաձայնել են նաեւ իշխանության գալուց հետո: Սակայն այս թեման շարունակում է մնալ հանրային օրակարգում առաջնային քննարկվող հարցերից մեկը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը որոշել է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել՝ ազատվել բոլոր այն կուսակցականներից, որոնք հանրության մոտ միանշանակ չեն ընկալվում, որոնց սուր ելույթները, հարցազրույցները ԲՀԿ-ին քարկոծելու առիթ են տալիս։ Հենց այս համատեքստում է տեղավորվում Գեւորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունը։
Փետրվարի 3-ի առավոտյան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր տվել, որ գիշերն իր գեղեցկության սրահից գողություն են արել:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վանի դատախազությունը կալանավոր է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաղեստինի ազգային վարչակազմն Իսրայելին մեղադրել է այն բանում, որ այդ երկիրը նախօրյակին Գազայի հատվածում խանգարել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 2 հազար չափաբաժնի մատակարումներին:
Իրանի առողջապահության նախարարությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցություններ չի արձանագրել երկրում պատվաստումներն սկսելուց ի վեր:
Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայտնի է դարձել այն նորույթների նախնական ցուցակը, որոնք ներկայացվելու են 2021 թվականին Apple-ի առաջին շնորհանդեսի ժամանակ:
«Նրանք խոստանում են, որ ձեր հեռախոսազանգերից որևէ մեկը չի պահպանվելու կամ ուղարկվելու․ ամեն ինչ մշակվում է ձեր սարքի վրա»,- նշված է ամսագրում։ Forbes-ը ընկերությունը ներառել էր նաև աշխարհի լավագույն 5-յակում՝ որպես հեռահար աշխատանքի լավագույն հավելվածներից մեկը։
Եվրամիությունը 150 միլիոն եվրո (181, 9 միլիոն դոլար) կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման սեփական ծրագրի համար: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պլանի մանրամասներին ծանոթ փորձագետների։
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վերստին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքին, որն առաջին տեղն էր զբաղեցնում ավելի քան մեկ ամիս:
Հայտնի ինսայդեր Մաքս Ուայնբախը (Max Weinbach) և EverythingApplePro յութուբյան ալիքի հեղինակը խոսել են առաջիկա iPhone 13 (iPhone 12s) շարքի հիմնական բարելավումների մասին: Անդրադառնալով իրենց աղբյուրներին՝ նրանք հաստատել են նախորդ շատ լուրեր՝ դրանք լրացնելով նոր տվյալներով:
Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։
Ոստիկանության ենթասպա Սամվել Քոչինյանը հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու… անմահացավ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Յուրգեն Կլոպի մասին, ով աշխատում է «Լիվերպուլի» հետ:
Միացյալ Նահանգները Սուբիկ բեյ քաղաքն աստիճանաբար իր ռազմակայանի է վերածում Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես հայտնել է Manila Bulletin թերթը, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, Շեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում (1:4), բարձր է գնահատել իր ֆրանսիացի խաղընկեր Կիլիան Մբապեի խաղը: