Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Մարգարյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «գործը ջուր է»: ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս փաստին, ասաց, որ իրենց համար սա կանխատեսելի էր:
Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Լրատվության ոլորտի մասնագետները չեն ընդունում Գլխավոր դատախազության կողմից լայն քննարկման դրված օրինագիծը, որով առաջարկվում է պետական ծառայողներին վիրավորելու կամ զրպարտելու համար նախատեսել տուգանք, իսկ նույն արարքը ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով՝ անելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում:
Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody’s Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը, քանզի շատ քաջ գիտակցում է իր պաշտպանության տակ գտնվող փաշինյանական ռեժիմի անկման իր համար ծանր հետևանքները:
Այսօր Նիկոլի ու նրա նմանների միջոցով, թուրքը քեզ ցանկանում է դարձնել զանգված, որ վերջապես պրծնի Հայկական հարցից ու մեզանից։
Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:
Ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:
«Ինչպես Երրորդ նախագահը շեշտեց, մենք բանակցում էինք, թե ինչ ենք վերցնելու, ինչ ենք ստանալու». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախյան խնդրի շուրջ բանակցությունների օրակարգին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցից հետո, բազմաթիվ պատասխանների հետ, նաև նորանոր հարցեր ի հայտ եկան: Թեմաները, որոնց անդրադարձավ նախագահը, պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերհանում, ստեղծված իրավիճակից ելքեր ու ապագային միտված ծրագրեր:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել է, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը:
«Էս մարդիկ փորձում են աթոռներին կառչած մնալ, որ չհայտնվեն այլ վայրում, բայց դա վաղ թե ուշ լինելու է». Հովհաննես Սահակյան
Նարեկ Մանթաշյանը՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքի մասին. ՈՒՂԻՂ
«Մարդիկ այս ամենը հասկանում են, բայց ինչ անեն, ճիշտ է՝ կա թուրք, անհանգստություն, բայց մենք մեզ դրսևորում ենք շատ հանգիստ, փորձում ապրել այնպես, ինչպես մինչև պատերազմը։ Սրաշենը սահամանամերձ է եղել 1990-ականներին, այդ ժամանակ թուրքերը գյուղ են մտել, ավերել, տները վառել են, խաղաղ բնակիչներին սպանել են։ Երբ այդ ամենը կարգավորվեց, մի քանի տարի Սրաշենը սահմանամերձ չէր, սակայն Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո թուրքը նորից տեղակայվել է այն նույն դիրքերում, ինչ 90-ականներին։ Արդյունքում՝ գյուղը նորից դարձավ սահմանամերձ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։
«Մարդիկ հասկանում են, որ եթե թուրքը որոշի գիշերն իրենց գլխատել, որևէ մեկն իրենց չի պաշտպանելու». Հովհաննես Սահակյան
Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել։
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանը (Chongyang Institute for Financial Studies at Renmin University of China) կազմակերպում է երկամյա մագիստրոսական ծրագիր (ուսումնառության լեզուն՝ անգլերեն) հետևյալ մասնագիտություններով՝ չինական քաղաքականություն, չինական տնտեսագիտություն, չինական իրավունք և չինական մշակույթ:
«Այ հողատու, էն ներդրումները, որոնք Շուշիում են եղել, անգամ Ստեփանակերտում չեն եղել». Հովհաննես Սահակյան
Արա Հակոբյանը՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքի մասին. ՈՒՂԻՂ
Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միվորող այնպիսի կառույց, որն ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով:
«Տարրական պայմաններ չպե՞տք է ապահովեին Ֆիզուլիում, Ջաբրայիլում կանգնած մեր զինվորի համար». Սահակյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ 1994 թվականից սկսած ղարաբաղյան հարցի 2 դոմինանտ թեզ է շրջանառվել: Առաջինը «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչև Արցախի հարցը չլուծվի» թեզն էր, երկրորդը՝ «ոչ մի թիզ էլ չենք զիջելու և զարգանալու ենք 100 տարի»:
Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։
ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային գործարքին Իրանի վերադարձը քննարկել Եվրամիության կողմից կազմակերպված բանակցություններում: Ավելի վաղ ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնել էր այս հարցի շուրջ «վեցյակի» հանդիպում նախապատրաստելու մասին:
Միացյալ Նահանգներն իրանական միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս ունի, չնայած լուրջ տարաձայնություններին, որոնք կարող են Վաշինգտոնի մոտ գոյություն ունենալ Մոսկվայի եւ Պեկինի հետ այլ հարցերի շուրջը:
«Եթե ներսում մեր խնդիրները չկարողանանք լուծել, ապա նորից ընկղմվելու ենք ներքին խնդիրների մեջ». Արթուր Ղազինյան
«Հունվարի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից: Այստեղ կարևոր է նշել, որ միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է նման իրավունքից, դա Հ2-ն է: ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը, որը ազատ, անաչառ է, եթերազրկվում է: Նման բան երբեք տեղի չի ունեցել: Սա լուրջ հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը»,- ասուլիսի ժամանակ ասաց Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:
Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։