
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13.447 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 13 447-ով՝ մինչեւ 4 125 598, փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդների թվի աճը կազմել է 0,33 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 382 360 մարդ: Կորոնավիրուսից հետո դուրս գրված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 18 730-ով՝ մինչեւ 3 661 312: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, ավելացել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88,8 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 480-ով՝ նախոր օրվա 467-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 81 926 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,99 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: