Բաժիններ՝

Տաշիրի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

Փետրվարի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որոնք հենց նույն օրն էլ իրացրին։ Հայտնաբերվեց ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Տաշիր քաղաքի 47-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ խոշոր չափի մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածն ընկերոջ տանը թմրամիջոց է պահում։ Նույն օրը նշված առանձնատան սենյակներից մեկում հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 350 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728