«Ռոման» սկսում է պայքարը փլեյ-օֆֆում․ «Բրագա-«Ռոմա»․
Մրցաշար-Եվրոպա լիգա
Վայր-«Քաղաքային մարզադաշտ», Բրագա
Ժամ-21։55
«Բրագան» յոթ խաղ անընդմեջ չի պարտվել, բայց կդիմանա՞ թիմը «Ռոմայի» հետ 1/16 նեզրափակչի խաղում։
«Բրագա»
«Բրագան» շատ լավ խաղաց Եվրոպա լիգայի խմբային փուլում. Կառլոս Կարվալյալի թիմը զիջեց առաջին տեղը «Լեսթերին», բայց շանսեր չթողեց ԱԵԿ-ի և «Զարեի» համար` վստահորեն անցնելով փլեյ-օֆֆ: Պորտուգալիայի առաջնությունում «զինագործները» նույնպես պարկեշտ տեսք ունեն՝ չնայած նրանք երրորդն են աղյուսակում, բայց երկրորդ «Պորտուից» միայն մեկ միավորով են հետ մնում, իսկ առաջատար «Սպորտինգը» 11 միավորով առաջ է անցել:
Վերջին տուրում 1։0 հաշվով հաղթելով «Սանտա Կլարային»՝ «Բրագան» բոլոր մրցաշարերում անցկացրած անպարտելի շարքն ընդլայնել էր յոթ հանդիպման:
«Ռոմա»
«Ռոման», ինչպես իրենց ներկայիս մրցակիցը, համոզիչ էր Եվրոպա լիգայի խմբում. Պաուլո Ֆոնսեկայի թիմն առանց խնդիրների դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իրենց քառյակում «Գայլերն» ամենաուժեղն էին՝ «Յանգ Բոյզը» միայն երեք միավորով էր հետ մնում, բայց «Կլուժն» ու Սոֆիայի ԲԿՄԱ-ն ոչ մի հնարավորություն չունեին հռոմեացիների դեմ խաղում:
Ա Սերիայում «Ռոման» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ «Գայլերը» երրորդն են աղյուսակում, բայց նրանք լուրջ մրցակիցներ ունեն՝ ի դեմս «Յուվենթուսի», «Նապոլիի», «Ատալանտայի» և «Լացիոյի»:
Վիճակագրություն
Ընթացիկ մրցաշրջանում «Բրագան» բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 տնային խաղ և միայն մեկ պարտություն է կրել:
«Ռոման» վերջին չորս արտագնա խաղերում երեք պարտություն է կրել
Վերջերս «Բրագան» շատ ամուր տեսք ուներ՝ «զինագործները» մտան առաջնության լավագույն եռյակը և ակնհայտորեն չեն պատրաստվում դանդաղեցնել ընթացքը: Ինչ վերաբերում է «Ռոմային», գայլերը նույնպես լավ մարզավիճակում են, բայց հռոմեացիների համար այժմ առաջնայինը պայքարն է Ա Սերիայում, որտեղ նրանք ստիպված կլինեն շատ բան տալ նպատակին հասնելու համար, ուստի հյուրերի կազմը կարող է հիմնական չլինել:
Նախորդ տարվա սեպտեմբերից «Բրագան» տանը չի պարտվել, այսօր տանտերերը կլցվեն մոտիվացիայով և, համենայն դեպս, նրանք բավականին ընդունակ են ոչ-ոքի արդյունքը պահել:
Սիրարփի Աղաբաբյան