ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ քաղաքական դաշտում արդեն կա կոնսենսուս հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու համար։ Այս պայմաններում, երբ ընտրություններին մնացել է 2 ամիս ժամանակ, մտնել Ընտրական օրենսգրքի քննարկումների մեջ՝ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում։
«Այս նախագիծը հիմնականում կոչված է բուհերի ռեկտորներին սանձահարելու և բուհերի ինքնավարությունը կառավարության գիլյոտինի տակ դնելու»,- Ազգային ժողովում անդրադառնալով կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություն կատարելուն՝ ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Մեր տեղեկություններով, սակայն, ենթադրաբար Ժողովի ժամանակ կքննարկվեն նաև դատական համակարգի շուրջ առկա ճնշումներն իշխանության բարձրագույն մարմինների կողմից, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նոր լրացումները, որով ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:
Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան է բացվել: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»:
«Տնտեսական հեղափոխություն իրականացնող երկրում ներդրումներ չկան, փողը հոսում է դուրս». Միքայել Մելքումյան
«Պատերազմի ավարտից անցել է 5.5 ամիս, մենք ունենք ծանր վիճակում հայտնված երկիր, թուլացած բանակ, քայքայված տնտեսություն, պառակտված հասարակություն, և որ ամենավատն է՝ հավատի կորուստ ապագայի նկատմամբ»,– ԱԺ ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբալցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
«Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն դոլար». Արմեն Եղիազարյան
Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։
«Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք». Տարոն Սիմոնյան
«Ադրբեջանը 300 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել, ՀՀ Դատախազությունը որևէ ադրբեջանցու նկատմամբ նույնը չի արել». Թագուհի Թովմասյան
««Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին ՌԴ-ի հետ նոր ձևաչափի պլատֆորմով և վարչապետի թեկնածուով». Տիգրան Ուրիխանյան
«Օնիկ Վիկտորիչի ազատման հիմքերը ո՞րն են: Սահմանադրությունը, կամ Զինվորական ծառայության մասին օրենքը սահմանում է, որ վարչապետը, ով իրավունք ունի նշանակել պաշտոնի, նա էլ իրավունք ունի ազատելու, շատ իրավաբաններ ասում են, որ իրավունք չունի, այդպես չէ, վարչապետն իրավունք ունի ազատելու, հարց է առաջանում՝ հիմքերն ի՞նչն է ազատման: Եթե Օնիկ Վիկտորիչը հանցագործ է, քրեական գործ հարուցեք, վա՞տ է աշխատում, ապացուցեք, եթե Օնիկ Վիկտորիչի արածը քաղաքական հայտարարություն է, ապա քրեական գործ հարուցեք դրա վերաբերյալ, այս ամենը չեք կատարում ու իրեն հանում եք պաշտոնից:
«Ի՞նչ է նշանակում չբացահայտված գործով հետապնդել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին». Գևորգ Պետրոսյան
«Սյունիքի մասին ԶԼՄ-ներում պտտվող խուճապային տրամադրություններն են հարվածել զբոսաշրջային ընկերություններին». «Իմ քայլի» պատգամավոր
ՆԱՏՕ-ի անդամ երկրնների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը:
Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանում կատարվող և ծրագրվող իրադարձությունների վերաբերյալ ունեն այն նույն կարծիքը, որն ունի Հայաստանի իշխանությունը, հետևապես՝ այս առումով գործ ունենք մի եռամիասնության հետ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ հավելելով.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանին խորհրդարանում այսուհետև փոխարինելու է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական Էմմա Պալյանը: Պատգամավորի կարգավիճակով այսօր նա առաջին անգամ էր խորհրդարանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:
168.am-ի հարցին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը, երբևէ հետաքրքրվե՞լ է Նիկոլ Փաշինյանից, թե նա պատերազմից հետո ինչո՞ւ չի գնում Արցախ, Էմմա Պալյանը պատասխանեց. «Դա տարօրինակ չէ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու վարչապետը չի այցելել Արցախ, բայց կան շփման այլ միջոցներ՝ հեռախոսներ և այլն, ես չեմ կարծում, որ չայցելելը մի մեծ խնդիր է: Այս պահին եթե վարչապետը չի այցելել Արցախ, ուրեմն՝ դրա համար պատճառներ կան, դրանում ես խնդիր չեմ տեսնում»:
Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ իսկապես լուսանկարն արված է այդ քննարկումից, և նման քննարկումներ տարբեր ձևաչափերով պարբերաբար տեղի են ունենում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով վերադարձնել Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ասաց, որ ինքն այդ օպերացիայի կատարման ընթացքում այնտեղ չի եղել:
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս – արեւելքի շրջաններից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ են տարել հարեւան Իրաք՛ մարտի 23-ին այդ մասին հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:
Հարգելի համաքաղաքացիներ, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ նախորդ ասուլիսին իր արած բացահայտումների առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, որի շրջանակում հարցաքննվել են ինքը, մի շարք զինվորականներ, պաշտոնյաներ:
Պրոդյուսեր Ռուբեն Միխթարյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում` կից գրելով «Այս ֆիլմում զետեղված են Նիկոլ Փաշինյանի տարիներ շարունակ արված ստերի մեծ մասը: Ստեր, որոնք բացահայտում է հենց ինքը՝ փոքր երկրի ՄԵԾ ԽԱԲԵԲԱՆ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու համար, որոնց մասին իշխող քաղաքական թիմը սկսել է խոսել հեղափոխությունից հետո:
«Ցեղասպանության ճանաչումը մշտապես դիտարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում՝ սկսած 1990-ական թվականներից, երբ Հայաստանն անկախ պետություն դարձավ»,- «Հայ-ամերիկյան օրակարգ. կձևավորվի՞ երբևէ» խորագրով առցանց հանդիպման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում բոլոր նրանք, ովքեր պայքարում էին նախագահի աթոռի համար, խոստանում էին հայ համայնքին ճանաչել Ցեղասպանությունը: