Բաժիններ՝

Ամբողջ դահլիճն էր խոսում Արսենի ու Վազգենի մասին. Ենոքյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանի կարծիքով ազատ ոճային մարզիկները փորձելու են զարգացնել իրենց հաջողությունը Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում առցանց հանդիպման ընթացքում Ենոքյանը շեշտեց, որ մաիզկների արդյունքներն իսկապես ուրախացնող էր. «Տղաներն իրենց ելույթներով օլիմպիական վարկանիշային մրցաշարում իսկապես ուրախացրեցին մեզ և ամբողջ հայ ազգին: Նրանց ելույթների ընթացքում ամբողջ դահլիճն էր խոսում Արսենի ու Վազգենի մասին: Աշխատելու ենք, որ մյուս մրցաշարում ևս նման արդյունքի հասնենք:

Մարզչի խոսքով` տղաների նման հաջողությունը կապված է նրանց քրտնաջան աշխատանքի հետ: «Նրանց` թե Արսենի, թե Վազգենի մոտ մեծ է ցանկությունը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Եվ ամենակարևորն է նաև այն, որ այժմ էլ ուզում են Տոկիոյից վերադառնան մեդալներով»,-ասաց նա:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս