«Այսօր մենք ունենք որոշակի ուժեր, որոնք Թուրքիային բարեկամ են համարում». Արտյոմ Ծառուկյան

«Պատերազմի ավարտից անցել է 5.5 ամիս, մենք ունենք ծանր վիճակում հայտնված երկիր, թուլացած բանակ, քայքայված տնտեսություն, պառակտված հասարակություն, և որ ամենավատն է՝ հավատի կորուստ ապագայի նկատմամբ»,– ԱԺ ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբալցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

Պատգամավորը նկատեց, որ թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն շարունակում են առաջ տանել Հայաստանը ոչնչացնելու իրենց ծրագրերը, ապա հարց ուղղեց, թե ի՞նչ ենք անում մենք․

«Մենք ունենք բանակի գեներալների դեմ արշավ, այսօր ունենք Գլխավոր շտաբի 2 պետ, ունենք եկեղեցու դեմ տարվող  հետևողական արշավ, ունենք իշխանության միջամտություն այս կամ այն քրեական գործերով դատական պրոցեսներին, ունենք ազգային արժեքների դեմ արշավ, ունենք որոշակի անհատներ, որոշակի ուժեր, որոնք Թուրքիային բարեկամ են անվանում, ունենք ձախողված դիվանագիտական հարաբերություններ այն երկրների հետ, որոնց հետ տարիներ շարունակ ունեցել ենք շատ լավ, ջերմ հարաբերություններ՝ դաշնակցային, ռազմավարական․․․ Մենք չենք հասկանում, որ այն 5 տարին, որ մեզ տրված էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը տեղակայված լինեն, այդ 5 տարուց կես տարին արդեն անցել է․․․»։

ԲՀԿ–ական պատգամավորը ելույթի վերջում կոչով դիմեց արցախցիներին՝ ասելով, որ նրանց երբեք մենակ չեն թողնելու․

«Արցախը վաղ, թե ուշ ճանաչվելու է, լինելու է ճանաչված միջազգայնորեն, և մենք բոլորս ունենալու ենք ազատ, անկախ Արցախի Հանրապետություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս