«Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը». Իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանին խորհրդարանում այսուհետև փոխարինելու է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական Էմմա Պալյանը: Պատգամավորի կարգավիճակով այսօր նա առաջին անգամ էր խորհրդարանում:

Ասում է՝ Շիրակի մարզից է, և ինչ նախագծեր ու ծրագրեր էլ ներկայացնի խորհրդարան, դրանք բոլորը կապված են լինելու այդ մարզի հետ: Սակայն այս պահին որևէ բան չի կարող խոստանալ, քանի որ ժամանակը քիչ է՝ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:

«Պատգամավորական մանդատը վերցնելու հերթն իմը չէր, ինձանից առաջ եղած անդամն ինքնաբացարկ էր հայտարարել, որից հետո հերթն ինձ հասավ: Այդ առումով սա ինձ համար անակնկալ էր: Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, կարելի է ասել, հիմնադիր անդամներից եմ, քաղաքական թիմի անդամ եմ և հենց այդ պատճառով էլ հայտնվել եմ ցուցակում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էմմա Պալյանը:

168.am-ի հարցին՝ ներկայիս իշխանությանը հանրության մեծ հատվածն ընկալում է՝ որպես պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանություն, երբևէ չի՞ մտածել դուրս գալ իշխող թիմից, պատգամավորը պատասխանեց, որ երբ 2016  թվականին անդամագրվել է ՔՊ-ին, այդ պահին գիտակցել է, որ ինչ էլ լինի, երբևէ դուրս չի գալու քաղաքական թիմից:

«Դա եղել է իմ ընտրությունը, դա եղել է գիտակցված ընտրություն: Ես համաձայն չեմ այդ հնչեցրած գնահատականների հետ, ես ապրում եմ Գյումրի քաղաքում ու բազմաթիվ շփումների արդյունքում այդ կարծիքը չեմ տեսել, դա մի խաղ է, որ ընդդիմադիր ուժերը տարածում են: Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս