Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե օր առաջ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, քանի որ ռեյտինգային համակարգը շատ վատն է, դրանով հեղինակություններն են անցնում խորհրդարան, հանցագործներ և այլք:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո:
Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել… Ի վերջո, որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ու իր ուսապարկերի ցինիզմն անսահման է։ Էմմա անունով մի ուսապարկ այսօր ասել է՝ գերեվարված տղերքի ծնողները հիմնականում Նիկոլին չեն մեղադրում։ Եթե մեր նյուրնբերգյան դատավարությամբ սրանց չդատենք, ապա մի փոքր հետո ասելու են, թե գերեվարված տղերքի ծնողները եւ հարազատներն անգամ շնորհակալ են Նիկոլից»։
Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։
Այն բիզնես ընկերությունում, որտեղ ՔՊ-ական վերահսկող հանձնաժողովի անդամն աշխատել է նյութական պատասխանատու, իրեն վստահված գումարները չի մուտքագրել դրամարկղ և դրանք առանձնապես խոշոր չափերով յուրացրել է:
«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Դավիթ Մելքոնյանը կարծում է, որ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող, հիմնականում մասնավոր ընկերությունները, որոնք այսօր ՀՀ-ում իրականացնում են կանոնավոր փոխադրումներ, լուրջ խնդիրներ ունեն:
Էխ Մակունց, Մակունց: Բա վաղը Ամերիկայում որպես դեսպան որ Ադրբեջանի դեսպանը դեմքիդ շպրտեց՝ Կարաբախ Ազերբայջան ի վասկլիցածելնիյ զնակ, ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Նույնը ինչ շեֆդ: Լռելու ես:
Ստամբուլի ընդհանուր իրավասությունների դատարանն մարտի 23-ին արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար:
Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում:
եծ Բրիտանիայի հայ համայնքի ակտիվությունը հանգեցնում է Լոնդոնում ադրբեջանական պաստառների հեռացմանը, որոնք ներկայացնում են Հայոց պատմությունն ու մշակույթը որպես ադրբեջանական․
Սուրեն Սարգսյանը վստահեցրեց. «Մեզ համար ձևավորվել է բավականին լավ հիմք դիվանագիտական աշխատանք կատարելու, բանակցություններ վարելու համար, Մինսկի խմբի հետ նորից աշխատանք վերսկսելու համար, ինչին ՀՀ իշխանությունները, կարծես թե, որևէ ցանկություն չունեն անդրադառնալու. համենայն դեպս, որևէ հայտարարություն, մեսիջներ դեռևս ՀՀ իշխանությունների կողմից չեն հնչել»:
Անժելա Էլիբեգովան՝ իրեն ԱԱԾ կանչելու և Ադրբեջանի նախագահի նոր հոխորտանքների մասին. ՈւՂԻՂ
Իվետա Տոնոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ինչպես հայտնել էինք՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլին՝ չլսելով անգամ պաշտպանական կողմի տարբեր միջնորդությունները՝ դրա համար ներկայացնելով տարաբնույթ պատճառաբանություններ: Ի նշան բողոքի՝ գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Հիմա ինչքան էլ թաքցնեն հետքերը, միեւնույն է, պատասխան եք տալու։ 600 դոլարով զրահաբաճկոններ, որոնք այդպես էլ զինվորին չհասան, կանխիկացված հսկայական գումարներ, որոնք չգիտես ինչու տնօրինում էր ոչ թե բանակը, այլ ՔՊ-ի «սրբին» մոտ կանգնած դեմքերը: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցերի պատասխանները ստանալու համար:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել Ջերմուկի զորամասից երկու զինծառայողի անհետացման պատճառների հետ կապված:
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել եւ աշխուժացնել գործընկերությունը Հյուսիսատլգանտյան դաշինքի շրջանակներում:
Արցախի դատախազության կողմից՝ վերջին 5 տարիներին արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ:
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը:
Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը:
Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստում որոշակի պատճառաբանություններով չլսեց պատասխանող կողմերի ներկայացված որոշ միջնորդություններ ու որոշեց անցնել դատաքննության փուլին:
Յունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ:
Ի՞նչ խնդիրներ ունեն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները. ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Բաղդասարյանը նշանակվել է ՊՎԾ գլխավոր քարտուղար:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ընտրությունների, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելն այս պահին ավելորդ է համարում, որովհետև, նրա խոսքով, վարչապետը վաղը կարող է ուրիշ բան ասել: