Մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը

168.am-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը:

Մեր այս տեղեկությունը հաստատեցին Դատական դեպարտամենտից՝ նշելով, սակայն, որ Ընդհանուր ժողովն ինքնակազմակերպվող մարմին է, իրենք են որոշում ժողովի օրակարգն ու ժողովի հետ կապված այլ մանրամասներ:

Մեր հարցին՝ Դատավորների ընդհանուր ժողովը դռնբա՞ց, թե՞ դռնփակ ռեժիմով կանցնի, պատասխանեցին, որ դա կորոշվի տեղում, դատավորների քվեարկությամբ:

Ինչ վերաբերում է Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգին, Դատական դեպարտամենտից մեզ ասացին, որ կտեղեկացնեն այն հստակեցնելուց հետո:

Մեր տեղեկություններով, սակայն, ենթադրաբար Ժողովի ժամանակ կքննարկվեն նաև դատական համակարգի շուրջ առկա ճնշումներն իշխանության բարձրագույն մարմինների կողմից, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նոր լրացումները, որով ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031