Համավարակը կանգնեցնել հնարավոր չէ առանց պատվաստանյութերի մասսայական օգտագործման։ Ի դեպ, այս պահին աշխարահում 13 պատվաստանձութ ստացել է ընդհանուր կիրառման լիցենզիա, իսկ դրանցից 5-ը մասսայական կիրառվում են։
ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում մոլորվելու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող Աղասի Հովհաննիսյանը 29 տարեկան էր, ամուսնացած, ունի մեկ մանկահասակ երեխա՝ 10 ամսական։
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ):
Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:
Մարտի 24-ին, ժամը 08։47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան – Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այս հիմարին նայեք, Երևանի կենտրոնում այնպես է նկարվել թուրքական անձնագիրը ձեռքին, կարծես մի մեծ նվաճում է այս օրերի Հայաստանում։ Սա հավանաբար տեղյակ չէ, որ ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ունեն այդ անձնագրից»:
Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:
Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:
Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1164 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 186 184-ի:
Արմավիրի մարզից ընտրված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մահացել է մարտի 24-ին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, որով հաստատվել է Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021թ. մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետությունում վերացվել է ռազմական դրությունը:
Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին:
Մարտի 24-ին, ժամը 05։59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղի Լ. Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքում:
Առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել ուղղաթիռի վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարտի 23-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Նագանոյի պրեֆեկտուրայում:
Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն մարտի 24-ին հավաստել է, որ ԿԺԴՀ-ն անցյալ կիրակի օրը կատարել է երկու թեւավոր հրթիռների թեստային արձակում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության, որն աշխատանքային փուլում է:
Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին:
Մարտի 7-ին, կեսգիշերն անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով 58-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Երևան, 23 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Google Chrome բրաուզերը պետք է շտապ թարմացնել լուրջ խոցելիությունը փակելու համար։ Բրաուզերի վերջին շտապ պատչը դուրս է եկել ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն այժմ դրա թարմացման պատճառը շատ ծանրակշիռ է. CVE-2021-21193 խոցելիությունից արդեն ակտիվորեն օգտվում են չարագործները, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը: