Բաժիններ՝

Սպահանի Նոր Ջուղայում հայկական երաժշտության թանգարան է բացվել

Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան է բացվել: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»: Այս մասին հաղորդում է վկայակոչելով «ParsToday»-ին:

Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, Նոր Ջուղայի ճարտարապետության ու երաժշտության միջև գոյություն ունեցող կապին:

Թանգարանի երկրորդ հարկում տեղակայված են ձայնադարանը և երաժշտական գործիքների պատրաստման սենյակը: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի և աշխարհի հայ երաժիշտներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031