Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով հավատարմագրվել է որպես Կուբայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ քաղաք Օտտավա։ Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնել է Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։
Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։ Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կյանքը շարունակվում է, մարդիկ աշխատում են՝ ապրում, չեն պատրաստվում այս ծանր պահին գյուղը թողնել, արտագաղթել։ Ասում են՝ կյանքն առաջվանը չէ, չի էլ լինի, բայց պետք է հույսը չկորցնել և ամենօրյա կատարած աշխատանքով նորից երկրի սահմանները վերականգնել։
Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն երրորդ արտարժույթային միջամտությունը կատարելու վերաբերյալ:
Ընդդիմությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները ռիսկեր են պարունակում մեր արտաքին քաղաքականության համար։
Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների թեման, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 15-ին առցանց տարբերակով, կլինի երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ապագայում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը գրել էր, թե Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ընդ որում, ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ: 168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հերքել էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը:
Ուկրաինան և Վրաստանը չեն կարողանա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, դա անհնար է. այս կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի նախագահամետ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Եգոր Չերնեվն իր ֆեյսբուքյան էջում, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ լուրերի՝ Ռաիսա Գալստյանը, օգտվելով իր լիազորություններից, ստուգումներ է բացել դպրոցում և այդ ճանապարհով փորձում է ազդել ընտրական և նշանակման գործընթացի վրա:
2021թ․ 10 ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար)։
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր գործիչներ ահազանգում են, որ Արցախում որոշ հայկական դիրքերի վրայից իջեցվել է Արցախի դրոշը։
Ռուսական կողմը շատ է կարևորում այն, որ բարեկամ Հայաստանի քաղաքացիները հնարավորինս արագ հաղթահարեն պատերազմի պատճառով առաջացած սթրեսը և վստահություն ձեռք բերեն ապագայի նկատմամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապահին և անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին:
Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, երբ նույն թեմայով տարբեր գերատեսչությունների հայտարարությունները, գործողությունները իրար հակասում են:
«Շարունակում ենք փոփոխությունները» կուսակցության ղեկավար Կիրիլ Պետկովը դարձել է Բուլղարիայի նոր վարչապետ։
Դեկտեմբերի 13-ի առավոտվանից վարորդների բոյկոտի պատճառով հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել BGK լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի է ունենում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր Զարուհի Նախշքարյանի միջնորդության հիման վրա:
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։
Հայաստանյան իրականությունն ապրում է բավականին ճգնաժամային ու հակասական օրեր․ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքական դաշտ կոչված տիրույթում, ոչ մի աղերս չունի քաղաքական չափորոշիչների ու չափանիշների հետ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից դեկտեմբերի 8-ից հետախուզում էր հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ՝ ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շեշտվում է, որ ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են քաղաքացիական խաղաղ բնակչությանը՝ թե՛ իրական կյանքում, թե՛ սոցիալական մեդիայում։