Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 28-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) դեկտեմբերի 27-ին կրճատել են ինքնամեկուսացման հանձնարարված ժամկետը՝ տասից մինչեւ հինգ օրի հասցնելով այն անձանց համար, որոնք կորոնավիրուսի դրական թեստ ունեն, բայց հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Այդ մասին հաղորդել է Axios ինտերնետ-պորտալը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 30-ամյա բնակչի կողմից երկու տարբեր ընկերություններից առանձնապես խոշոր և զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով լեհական RMF FM ռադիոկայանի աղբյուրները։
Կորոնավիրուսը մուտացիայի կենթարկվի, այն կդառնա սեզոնային:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 28-ին այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի եւ Նեւադայի նահանգներում ձնաբքի պատճառով սահմանափակվել է ճանապարհային երթեւեկությունը, չեղարկվել են առանձին ավիաչվերթներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանն է:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։
Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամուսնության մեջ երեք ամենակարևոր բառերն են՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և «ներողություն», գրում է Daily Mail-ը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»:
Նախարարության գլխավոր մասնագետը որոշել է դատարանում վիճարկել որոշումը, իսկ մինչ այդ՝ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել.«Ահա և վերջ…
«Ալիևը հարավկովկասյան խաղի վարպետն է, Էրդողանը, Պուտինը, ԵՄ-ն՝ լռում եմ, իսկ տղաները (ՀՀ իշխանությունները.- Ա.Մ. ) «բազարից» են, մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է՝ ձմերուկներ վաճառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսում հնչեցված աղմկահարույց հայտարարություններից հետո Հայաստան-Արցախ տարաձայնություններին:
Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
v62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։
Տղամարդը որոնվում է հարուցված քրեական գործի շրջանակներում։
Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային, գրում է Life Science-ը։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններից չի զարմացել, քանի որ նա հերթական անգամ «փորձում էր բավարարել իր եղբոր՝ Ալիևի պահանջներն ու ցանկությունները»։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3֊րդ մասի 3-րդ կետով, 38-311֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2֊րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:
Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից:
Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) հերթական աղաղակող ապօրինությունն է տեղի ունեցել, իսկ թե ինչու և ինչ նպատակով, թերևս, իրավապահ մարմինների ուսումնասիրության տիրույթում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Չիլիի նախագահական ընտրություններում ձախ ուժերի կոալիցիայից թեկնածու Գաբրիել Բորիչը հաղթանակ է տարել ձայների 100 տոկոս հաշվարկի արդյունքներով:
Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։