Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել՛ Անցած օրը երկրի սանիտրական ծառայություններն արձանագրել են քովիդով վարակման 3 449 նոր դեպք՝ 2,2 հազարով ավելի, քան մեկ օր առաջ, ըստ որում դրական թեստերի թիվն անալիզների ընդհանուր քանակի 5 տոկոսից ավեալացել է մինչեւ 9,4 տոկոս:
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին: Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Չինաստանը դեկտեմբերի 30-ին «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի հաջող արձակում է կատարել եւ տիեզերական արձակումների թվաքանակով նոր ազգային ռեկորդ սահմանել մեկ տարվա ընթացքում. դրանց թիվը 2021 թվականին հասել է 55-ի:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի մահացության մակարդակը 75 տոկոսով ցածր է COVID-19-ի նախորդ ալիքների համեմատությամբ:
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների երեխաներն իրենց նամակներում Ձմեռ պապիկից խնդրում են խաղաղություն, կան երեխաներ, որոնք խնդրում են, որ Ձմեռ պապին իրենց նվեր անի ու վերադարձնի իրենց հայրերին, հորեղբայրներին։ Շատ ծանր է կարդալ այդ նամակներն ու դիմանալ ցավին, սակայն մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ցավ զգալուց զատ՝ պատասխանատվություն ունենք այդ երեխաներից յուրաքանչյուրի առաջ, ու այն խաղալիքները, որոնք այդ երեխաներին չհասցրեցին գնել նրանց հայրերը, պետք է գնենք մենք։
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Երոյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ:
Պետական ֆինանսավորմամբ նոր օդափոխության և ջերմախոնավային համակարգի անցկացման աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվա աշնանից, և որոշ ընդհատումներով շարունակվել են նաև 2021 թվականին։ Համակարգը տեղադրվում է Հայաստանի պատմության թանգարանի հուշարձան-կառույցի ողջ տարածքում՝ ցուցասրահներում, պահոցներում, աշխատանքային հատվածներում։
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը հույս ունի, որ 2022 թվականին ատելության մթնոլորտի փոխարեն՝ կլինի սեր, համերաշխություն և շատ հարցեր կլուծվեն այդ մթնոլորտում:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները:
Տեղեկություններ կան, որ Փաշինյանի՝ Վարդենիս պլանավորած այցն առաջացրել է համայնքի բնակիչներից շատերի դժգոհությունը և հնարավոր է, որ քաղաքացիները ճանապարհը փակեն՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը Փաշինյանին և նրա թիմին:
Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է հարկադրված, որովհետև նա նախ կոլաբորացիոնիստ գործարար է, որը պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ, բայց քանի որ Արցախում ստեղծվեց մի վիճակ, որին պետք էր ընդդեմ քայլ անել ու կանխել Փաշինյանի իշխանության համար վտանգավոր հաջորդ հայտարարությունն ու դրան հաջորդող գործողությունը, Արայիկ Հարությունյանը գնաց ճարահատյալ հայտարարության։
Նա դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:
վ
«Ըստ էության, կողմերին տանում են դեպի Խաղաղության համաձայնագրի կնքման, սա այդ ճանապարհն է: Ռուսաստանն իր հետպատերազմյան դերը խորացնում է, շարունակում է, բայց Բրյուսելը երկար անորոշության փուլից հետո ևս ունի հաջողություններ և կարողացավ Բրյուսելում մաս ստանալ սահմանազատման հարցում՝ փորձագիտական խումբ ուղարկելու շուրջ պայմանավորվածությամբ: Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումները չեն նշանակում, թե կա առաջընթաց, կարող են շատ շփվել և տարբեր ձևաչափերի շրջանակում, սակայն չգալ կոնսենսուսի:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 13-ին եւ ավարտվել դեկտեմբերի 16-ին:
2021 թվականի մայիս ամսից Ադրբեջանն առանց որևէ հստակ բացատրության հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելել եկեղեցի՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորներին զրկեցին այդ հնարավորությունից։
Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 28-ին գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 512.5 հազար դեպք, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համավարակի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ: Այս մասին ահազանգում է Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը:
«Տոնական Տռամբլյոռ». սա Հայաստանում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի նախատոնական հետազոտության անվանումն է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Նոա»-ից:
«Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ նման վտանգավոր քայլերի նկատմամբ:Ինչպես բազմիցս ասել ենք, Սփյուռքը պետք է ակտիվ դեր խաղա համահայկական խնդիրների քննարկման գործում»,- ընդգծում է Արամը։
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը չեղարկել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքի արգելքը, որը երեք տարի առաջ սահմանվել էր Lion Air ավիաընկերության օդային հանրանավի աղետի ենթարկվելուց հետո: Այդ մասին հաղորդել է BBC-ն:
Դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։
Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Վարդենիսի համայնքապետարանում դռներ են ջարդում. լարված իրավիճակ է:
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում հուն