
Գերագույն Ռադան անհնար է համարել Ուկրաինայի և Վրաստանի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Ուկրաինան և Վրաստանը չեն կարողանա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, դա անհնար է. այս կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի նախագահամետ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Եգոր Չերնեվն իր ֆեյսբուքյան էջում, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված պահանջները, որոնք Կրեմլը հրապարակել է ՌԴ ԱԳՆ կայքում, նույնիսկ տեսականորեն չեն կարող կատարվել, քանի որ դա կնշանակի դաշինքի և ամբողջ Արևմուտքի քաղաքական փլուզում։ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումից հրաժարվելը կնշանակի, որ այժմ դաշինքի քաղաքականությունը կորոշի Կրեմլը»,- գրել է Չերնեվը սոցցանցում։
Նրա կարծիքով՝ այս որոշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից պետությունների ինքնիշխանությունից զրկվելուն։