Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեկտեմբերի 13-ին, թարմացնելով դոլարի նկատմամբ նոյեմբերի 30-ին գրանցած պատմական ռեկորդը, թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 14․7590-ի։

Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/1.65 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18.44-ի։ Իսկ մեկ գրամ ոսկու արժեքը հատել է 825 լիրայի շեմը։

Տեսանյութեր

Լրահոս