
Արտասահմանում պատվաստված անձինք կկարողանան ՌԴ-ում COVID-հավաստագրեր ստանալ ըստ հակամարմինների թեստի

Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Նրանք (արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստված ՌԴ քաղաքացիները), ժամանելով կամ գտնվելով այստեղ (Ռուսաստանում), կկարողանան հակամարմինների համապատասխան անալիզ հանձնել: Հակամարմինների առկայության դեպքում նրանց համապատասխան փաստաթուղթ կտրվի վեց ամիս ժամկետով»,-ասել է Գոլիկովան՝ հանդես գալով դեկտեմբերի 13-ին ՌԴ Պետդումայում կայացած «Միասնական Ռուսաստան» խմբակցության նիստում: Նույն այդպիսի սխեմա է նախատեսվում այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա արտադրության պատվաստանյութերով, հավելել է նա:
«Մեր քաղաքացիները, որոնք ստացել են օտարերկրյա պատվաստանյութեր, կարող են նաեւ հակամարմինների թեստ հանձնել, ստանալ կես տարվա գործողության ժամկետով հավաստագիր»,-նշել է փոխվարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: