Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովի և Լեհաստանի կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տրամադրումը ԱլԳ երկրներին արագացվում է գործել

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել BGK լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։

Համաձայնագիրը ստորագրվել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկու միջև Արևելյան գործընկերության ընթացիկ առաջնահերթություններին համահունչ՝ COVID-19-ի դեմ աջակցությունն ավելացնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը հետամուտ։ Լեհաստանի հետ միասին՝ Եվրոպական հանձնաժողովը մշակել է նորարարական մեխանիզմ, որը թույլ կտա մեծացնել պատվաստանյութերի համահավասար հասանելիությունը տարածաշրջանի երկրների շրջանում։

«Ես երախտապարտ եմ, որ Լեհաստանն առաջարկեց իր օգնությունը և համաձայնեց համակարգել այս մեխանիզմը, և դա անկասկած կօգնի մեր գործընկեր երկրներին՝ փրկել կյանքեր պատվաստումների շրջանակները ընդլայնելու միջոցով։ Այսպես է դրսևորվում ԵՄ համերաշխությունը գործնականում, և այն կօգնի արագացնել հետհամավարակային վերականգնումն այս տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առողջապահության բնագավառի ընդհանուր դիմակայունության բարձրացմանը, որը Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության առաջնահերթ նպատակներից է»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականության համահեղինակ երկիրը, տարիներ շարունակ աջակցել է արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության սերտացմանը, այդ թվում՝ այդ երկրների պետական կառույցների և սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդմանը։

«Լեհաստանի աջակցությամբ և համակարգմամբ «Team Europe» նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ազատ, արդար և կայուն հասանելիությունը, որպես այս տարածաշրջանի հետ համերաշխության ևս մեկ օրինակ: Լեհաստանը, Եվրոպական հանձնաժողովի հետ խորհրդակցության արդյունքում կստանձնի պատվաստանյութերի բաշխման գործընթացի համակարգողի դերը»,- նշել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։

«Լեհաստանի համակարգող հովանու ներքո ԵՄ անդամ պետությունների կողմից պատվաստանյութերի առաքումը համավարակի դեմ ընդհանուր պայքարում և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման գործում ԱլԳ երկրների նկատմամբ համերաշխության վկայությունն է։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դերն է օգնել համապատասխանեցնել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ, վերահսկել ցանկացած անհրաժեշտ պայմանավորվածություն պատվաստանյութ արտադրողների հետ և ապահովել «Team Europe» նախաձեռնության պատվաստանյութերի համերաշխության վերաբերյալ պատշաճ հաղորդակցություն և տեսանելիություն ինչպես Արևելյան գործընկերության երկրներում, այնպես էլ՝ ԵՄ-ում:

Վերավաճառքի դեպքում Լեհական զարգացման բանկը կօգտագործի ԵՄ ներդրումը դոնոր անդամ երկրներին ոչ առևտրային հիմունքներով պատվաստանյութերի ծախսերը փոխհատուցելու համար: Ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսը կամ մինչև ԵՄ ներդրան սպառումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ այս նախագծում առաջին անգամ մենք հանդես ենք գալիս Եվրոպական հանձնաժողովի գործընկերոջ դերում՝ այլ երկրներին զարգացմանն ուղղված օժանդակության բաշխման գործում: Մենք օգնում ենք պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ. մեր համատեղ ջանքերի շնորհիվ պատվաստանյութի երկուսից տասներկու միլիոն դեղաչափ կհասնի դրա կարիքն ունեցողներին Արևելյան գործընկերության երկրներում։ Այս ծրագրին մասնակցելը մեզ համար հնարավոր չէր լինի, եթե մենք նախկինում չստանայինք Հանձնաժողովի հավատարմագրումը և իրականացնող գործընկերոջ կարգավիճակը: Սա ևս մեկ քայլ է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու և դրանով իսկ մեր երկրի դերը միջազգային ասպարեզում ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է Լեհական զարգացման բանկի կառավարիչը։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության տեղեկացմամբ՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի (NDICI) ներքո այս 35 միլիոն եվրոյի տրամադրումն ի ցույց է դնում ԵՄ-ի ընդլայնված գործողությունը, որպես պատվաստանյութերի փոխանակման «Team Europe»-ի ջանքերի մաս՝ համատեղ լուծումներ գտնելու համավարակին՝ ի աջակցություն գործընկերների: ԱՀԿ-ի տվյալների համաձայն 2021 թվականի դեկտեմբերի սկզբին այս վեց երկրներում COVID-19 պատվաստանյութի դեղաչափերի ամբողջական ընդունման միջինացված թիվը ընդամենը 28.7%[1] է, իսկ բուժաշխատողների շրջանում այն կազմում է 70,3%։ Այս մեխանիզմը կօգնի գործընկեր երկրներին պատվաստումների ծածկույթը հասցնել ԱՀԿ-ի կողմից սահմանված պատվաստումների համաշխարհային ռազմավարության թիրախներին՝ յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ը մինչև 2021 թվականի վերջը և 70%-ը մինչև 2022 թվականի կեսը:

Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից Հայաստան։ Մի շարք այլ անդամ երկրներ արդեն ազդարարել են այս ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս