
Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն․ aravot.am

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից դեկտեմբերի 8-ից հետախուզում էր հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ՝ ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանը` առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով:
Երգչուհին մեկնաբանել էր հրապարակումը. «Սաղ կյանքս մաքուր եմ ապրել: Բայց էս հարցին ուրիշ ձեւ եմ արդեն մոտենալու, եւ ինքս եմ նման կեղծ տարածումների համար դիմելու շատ վատ քայլերի»:
Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 11-ին Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն: Խափանման միջոցը՝ ստորագրությունն է: Սոնա Շահգելդյանը ներկայացել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության թիվ 2 քննչական բաժին: