Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերված մասերը գողացվել են Արտաշատ քաղաքի տարբեր թաղամասերում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից։
Թուրքիայում ավելի քան 5 միլիոն օրինական ներգաղթյալ կա, որից 3.7 միլիոնը ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիներ են, 1 միլիոն 200 հազարը՝ բնակության իրավունք ունեցողները, իսկ ավելի քան 300 հազար կազմում է նրանց թիվը, որոնք ունեն միջազգային պաշտպանության դիմում և կարգավիճակ։
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Ծատուրյան փողոցի տներից մեկում 18-ամյա աղջկա են կողոպտել։
Պատրաստի սոուսը լցնել պաստայի վրա, խառնել: Ավելացնել մեկ բաժակ պաստայի ջուր:
Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են:
Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել վերջնականապես դադարեցնել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը դստեր նկատմամբ, որը շարունակվում էր արդեն 13 տարի:
Անվանափոխությունը մկրտող հոգևորականի իրավունքն է: Ըստ ձեռագիր մի քանի «Մաշտոցների»` ծնողներն իրենք են քահանային ասում երեխայի անունը, իսկ 1785 թ. տպագիր «Մաշտոցից» սկսյալ` անուն դնելը վերապահված է հոգևորականին:
Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ:
Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների գործում, որքան էլ դրանք չեն փայլում բարձր ակտիվությամբ, կարևոր դեր են ունեցել արտերկրից փոխանցվող գումարները։ Ի տարբերություն նախորդի, այս տարվա առաջին կեսին մուտքերի աճը բավական ակտիվ էր։ Սակայն վերջին շրջանում նկատվում է աճի տեմպի կտրուկ անկում։
Ոստիկանության Նոր Նորքի բաժին նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:
Բոլորիս պարտքն է միայնակ չթողնել պայքարի առաջամարտիկներին:
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել:
Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
Անհայրենիքությունը կոսմոպոլիտիզմը չէ, ինչպես կարող են մեկնաբանել ոմանք և արդարանալ որոշները։ Կոսմոպոլիտիզմի մեջ կա որոշակի պոզիտիվ հատկանիշ՝ աշխարհը սիրելու, աշխարհը իրենը համարելու իմաստով։
Տարբեր օգտատերերի ու լրատվամիջոցների գրառում/տեսանյութերը ցույց են տալիս, որ ճանապարհի մի քանի տեղամասերում ադրբեջանցիներն ինտենսիվ աշխատանք են տանում, ինչը շատ նման է անձնագրային/մաքսային հսկողություն իրականացնելու ենթակառուցվածքների ստեղծմանը։
«Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պատվաստվել՝ 14 օրվա փոխարեն՝ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին: Դեկտեմբերի 1-ից որոշումն ուժի մեջ կմտնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով, որ հետո կկիրառվեն քննարկվող մյուս սահմանափակումները:
Ընդդիմության առաջնորդները գուցե ցուցաբերում են սակրավորի դանդաղկոտություն, բայց ինչպես ասում են սակրավորներին շտապեցնել, նրանցից առաջ անցնել խորհուրդ չի տրվում․․․
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել:
Կապան իջնող ճանապարհին այլընտրանք դեռ չկա։ Այլընտարանքային ճանապարհ կառուցելու համար մի քանի օր առաջ տեխնիկա է բերվել, բայց ըստ վարչական ղեկավարի՝ մեկ օրվա ու մեկ ամսվա աշխատանք չէ այն կառուցելը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմը հայերիս համար անակնկալ չէր. դրա մասին գիտեինք բոլորս, բայց ոչ բոլորս էինք մեզ հարց տալիս՝ իսկ ի՞նչ ենք արել Արցախյան առաջին հաղթանակից հետո, կամ ի՞նչ ենք արել այդ հաղթանակն ամրագրելու համար, կամ ի՞նչ ենք արել առհասարակ, որ այլևս երբեք պատերազմ չլինի։ Ոչ բոլորս ենք մեր երեխաներին պատրաստել պատերազմի, ոչ բոլորս ենք մեզ հարց տվել՝ իսկ պետությունն ո՞ւր ենք տանում, իսկ պետական երկարաժամկետ ռազմավարություն ունե՞նք, փորձե՞լ ենք արդյոք հասկանալ, թե ուր է գնում մեր պետությունը։
Նոյեմբերի 13-ին, ժամը 15:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կան տուժածներ:
«Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին վերադառնալու համար մի շարք պատճառներ կարող է ունենալ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման հնարավորություններին։
Ո՞վ, ե՞ս… քաղաքացի դատավոր, երդվում եմ, որ ես չեմ հանձնել արյունով ձեռքբերված և պահված պատմական հողերը։ Ես չեմ կործանել ձեր երկրի անվտանգությունը, ես չեմ թուրքերին բերել Երևան։
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել:
168.am-ի հետ զրույցում Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանն ասաց, որ այդ ճանապարհով անցնելիս, տեսել է, որ թշնամու զինվորները բահերով ինչ-որ բաներ են փորում:
Անցած շաբաթ կայացած Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքները որոշ մարդկանց հիասթափեցրին։ Խորհրդի նախագահ ընտրվեց փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Սուրեն Պապիկյանը հիանալի ուսուցիչ է եղել, իսկ Եղիշե Կիրակոսյանին դասավանդել եմ և կարող եմ ասել, որ տաղանդավոր մարդ է։ Հետևաբար, այստեղ խնդիրն անձերի մեջ չէ։
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման հաստատված դեպքերի թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է 9 միլիոնը:
Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով 2020 թվականի պատերազմին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և հարակից այլ հարցերի։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Բեսթսելերները ներկայացվում են հոկտեմբերի վաճառքների հիման վրա:
Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։