Թուրքիան առաջիկայում պատրաստվում է հիմնել սեփական արտադրության մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Վերջինիս խոսքերով դա թույլ կտա Թուրքիային ՀՕՊ համակարգերի առումով նվազեցնել կախումը երրորդ երկրներից:
Այո, իշխանությունները բավական սահուն իրականացնում են այն ծրագիրը, որն ունեն, և ընդդիմության գործն է՝ համազգային դիմադրություն կազմակերպել և ցույց տալ, որ ազգի նշանակալից մասի համար անթույլատրելի է նման քաղաքականությունը: Հարցն այնպիսին է, որ պետք է փորձել այնքան, մինչև հաջողենք»:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Մեր ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր կայացած են իրենց ոլորտներում: Մենք ունենք ծրագրավորողներ, իրավաբաններ, լրագրողներ, արվեստագետներ, ինժեներներ, գործարարներ: Ավելին, մեր ցուցակը միակն է, որի կազմում ընդգրկված են Արցախյան վերջին, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած անձինք: Մեր ցուցակում է նաև Գյումրիի միակ զինագործը: Միակն ենք, ում ցուցակում ընդգրկված է հաշմանդամություն ունեցող անձ, որը շատ լավ տիրապետում է Գյումրիում հաշմանդամություն ունեցողների խնդիրներին, և, բնականաբար, ապագայում ավագանում կամ գործադիրի կազմում կարող է աշխատել հենց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ուղղությամբ:
Այսօրվանից տեսչական մարմինները սկսել են տարբեր հիմնարկներում ստուգումները՝ առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի կատարումը ստուգելու նպատակով: Խոսքն այն հրամանի մասին է, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ էլ տեղեկանք, որ իրենց հակացուցված է պատվաստվել:
Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը:
Դիտարկմանը, եթե իշխանությունը հայկական շահը չի կարողանում ներկայացնել, այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ի նպաստ հայկական շահի, Արա Վարդանյանն արձագանքեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը գործ ունի մի իշխանության հետ, որը գնում է տոտալ վարչական ռեսուրսի կիրառմամբ իր իշխանությունն ամրապնդելու ճանապարհով՝ որպես գործիք օգտագործելով քրեական գործերի հարուցումը ընդդիմադիրների նկատմամբ։
Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:
Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ:
Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել էր հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
168.am-ը շարունակում է բաց աղբյուրներից փաստերի ներկայացումը, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ավելին, սցենարը, ըստ էության, պարզ է եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել:
Հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Մայր բուհի մամուլի ծառայությունը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում։
«Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», – ընդգծել է նախագահը:
Իշխանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ եթե հոկտեմբերի 14-ից աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստի վերաբերյալ թերթիկը, ապա գործատուն իրավունք ունի նրան արգելել մուտք գործել աշխատավայր, ընդ որում, նրան աշխատավարձ չվճարել, ընդհուպ՝ մինչև աշխատանքից հեռացնելը։
20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին:
ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վիճարկած Դատական օրենսգրքի փոփոխությունները:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հայտնում է Haber Global-ը, այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 14-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում վերստին բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից եւ հասել է գրեթե 1230 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը հայազգի Սամուել Սևյանն է:
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողներին զգուշացրեց, որ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր գնալ, այդ թվում՝ ԱԺ շենք մուտք գործել։
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: