Բաժիններ՝

Էրդողանն ու Ալիևը կրկին կայցելեն Շուշի. լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հայտնում է Haber Global-ը, այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս կայցելեն Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաք:

Հիշեցնենք, որ անցած ամռանն Էրդողանն առաջին անգամ այցելել էր Շուշի, որտեղ տեղի էր ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողություն. մասնավորապես ստորագրվել էր Շուշիի հռչակագիրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս