Բաժիններ՝

G20-ի երկրները հավանություն են տվել ցածրածխածնային տնտեսության անցնելու միջոցների մշակմանը

20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին: Այդ մասին ասված է Ռուսաստանի ֆինանսների նախարարության մամուլի տեղեկագրում, որը նվիրված է 20-ի խմբի ներկայացուցիչների եզրափակիչ հանդիպման արդյունքներին։

«Հաշվի առնելով բնապահպանական խնդիների հրատապությունը՝ նախարարները եւ կառավարիչները նաեւ համաձայնության են եկել աջակցելու կանաչ տնտեսության անցմանը եւ հավանություն են տվել կայուն ֆինանսավորման ճանապահային քարտեզին: Դրա նպատակն է ցածրածխածնային տնտեսության անցման քաղաքականության արդյունավետ միջոցների համալիրի մշակումը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգումը եւ հենց «քսանյակի» տաբեր աշատանքային մարմինների միջեւ, հեռանկարի համար գերակա միջոցառումների պլանի ստեղծումը»,- ասված է հաղորդաության մեջ:

ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է ածխածնային չեզոքության հասնել 2060 թվականից ոչ ուշ, ասված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս