
Թուրքիան ծրագրում է արտադրել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր

Թուրքիան առաջիկայում պատրաստվում է հիմնել սեփական արտադրության մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Վերջինիս խոսքերով դա թույլ կտա Թուրքիային ՀՕՊ համակարգերի առումով նվազեցնել կախումը երրորդ երկրներից:
Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան արդեն ունի սեփական արտադրության փոքր հեռահարության և միջին HİSAR A+ и HİSAR O+ ՀՕՊ համակարգեր:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջիկայում Ռուսաստանից գնելու է ռուսական С-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակն, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ-ն