Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:
Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին: Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով նրանց բողոքները՝ առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին պետության կողմից կշռված միջինով տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բնակվարձի և սննդի ծախսերը:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը: