Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Արցախի պատմամշակութային արժեքները Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնալը առնվազն հանցավոր անգործության կամ գուցե միտումնավորության արդյունք է։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներն այնպիսի առոգանությամբ ու հրճվանքով են արտասանում՝ «միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում» բառերը՝ կարծես շուրջ 9500 ք.կմ (950.000 հա) հայրենի հողը իրենց իշխանությունը չի հանձնել նույն թուրքերին։
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը՝ սրընթաց տեմպով աճում է: Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5 %-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է:
Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը):
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն ունեցել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բուժառու, որը հետագայում հղիացել է:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Ըստ որոշման հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած՝ Նրվեգիայի Աշխատաքային կուսակցության (ԱԿ) առաջնորդ Յոնաս Գար Ստյորեն կզբաղեցնի Նորվեգիայի վարչաետի պաշտոնը: Այդ մասին ասված է երկրի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 14-ին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին:
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից էլ պարզ էր, որ խնդիր է դառնալու պատմամշակութային ժառանգության պահպանությունը։
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ այսօր հայկական կողմը՝ ի դեմս Ադրբեջանի, գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է։
Հոկտեմեբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել է:
«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՄԱԿ-ի միջազգային դատ:արանում ՀՀ-ն ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ելույթը
Օրինակ` մարդիկ հարցնում են. «Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Կառավարությունն ընդունեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշում:
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:
Արա Թարվերդյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:
Պետբյուջեից 10 միլիոն դոլար հատկացնելով ազգային ավիափոխադրողի հիմնումը Վահագն Խաչատրյանը խիստ ռիսկային է համարում. շուկան կարող է փլուզվել:
Ես կարող եմ ինձ թույլ տալ բաժնետոմս գնել. Մհեր Գրիգորյանը` ազգային ավիափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին:
Կառավարությունը 10 միլիոն դոլար կհատկացնի ազգային ավիափոխադրող ստեղծելու համար։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի. ՈՒՂԻՂ:
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը «բլից-կրիգ» էր, և Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որևէ խոսք չէր կարող լինել։
Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Մինչև 3 հեկտար հողատարծքի վրա կաթիլային համակարգ ներդրողները 5 տարով կստանան ջրի վարձի փոխհատուցում։
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով մի տղամարդու բերման ենթարկում։
Գյուղացու գնած սերտիֆիկացված ցորենի սերմի 1 կգ-ի արժեքի 70 դրամը կվճարի կառավարությունը: