Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքէջը։
Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։
Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 18-ին սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 980 դոլար, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հոկտեմբերի 16-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները:
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Մեկ ամսից ավելի է՝ Խորենացի 29 շենքի առաջին մուտքի վերելակը չի աշխատում: 11 հարկանի այս շենքի միայն մեկ մուտքում կա շուրջ 33 բնակարան, որի բնակիչներից և ոչ ոք, պարզվում է, չի ցանկանում ստանձնել վերելակի գումարը հարևաններից հավաքելու դերը:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։
Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:
168 T-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը Գորիսում և Գյումրիում իշխանության պարտությունը պայմանավորեց՝ ինչպես ընդդիմության որդեգրած ճիշտ մարտավարությամբ, այնպես էլ՝ իշխանության ղեկավարի տված և չկատարած խոստումների շարքով։
Շուշիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,- հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանին և Հայաստանին ուղղված մեղադրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:
Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նորնշանակումներ են ստացել Եվրոպայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
ԱՄՆ-ի մայրաքաղաքի մետրոն ավելի քան կիսով չափ կկրճատի իր վագոնների թիվն այն բանից հետո, երբ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննությունը ցույց տվեց, որ առանձին սռնիներ չեն համապատասխանում արտադրական հատկորոշումներին: Այդ մասին հաղորդել The Hill-ը։
Պատմությունից նմանատիպ ամենահայտնի օրինակը Հռոմի անժամկետ դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլան էր՝ Ֆելիքս կամ «երջանիկ» մականունով։
Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:
168.am-ը շարունակում է ուսումնասիրել, 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումները, հրապարակային ելույթները, հարցազրույցները, այսպես ասած, ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:
Հայաստան է գալիս հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Միաժամանակ մարզպետը հակադարձեց ՄԻՊ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե թշնամին Գեղարքունիքի մարզի սահմանային այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից գտնվում է՝ մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում, ապաստարաններ է կառուցում ու կուտակում մեծածավալ քանակությամբ վառելափայտ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ:
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
InfoPort.am–ի փոխանցմամբ՝ այսօր Երևան է ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։ Կայքը՝ հղում անելով Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման իր աղբյուրներին, գրում է, որ վաղը Մուրադովը մեկնելու է Բաքու՝ հայ գերիների նոր խումբ բերելու նպատակով։