United Launch Alliance ընկերության Atlas V կրոն հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական զոնդը, որն ուսումնասիրելու է Յուպիտեր մոլորակի տրոյական աստերոիդները:
Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%:
«Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11։28)։ Տեր Հիսուս Քրիստոս դիմեց մեզ այս կոչով, և այժմ մենք մտածում ենք, թե հատկապես ում էր ուղղված Նրա այս կոչը:
Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:
Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հոկտեմբերի 14-ին իրականացվել են Հադրութի շրջանում, հայտնաբերվել է ևս 2 աճյուն:
Հայաստանի հակապետական ու հակազգային կեղծ «խաղաղասիրական» թիմը կարծես աստիճանաբար ամբողջանում է։
«Ալիևի վերջին հայտարարությունը, որ իբր թե Իրանը և Հայաստանն օգտվել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բավականին լուրջ քննադատության է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Սպիտակ տանը հոկտեմբերի 14-ին ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
168.am-ը կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։
Փաշինյան Նիկոլը փորձում է դեմոկրատ երևալ, բայց ոստիկաններին հրահանգում է, որ հարձակվեն ինձ վրա, երբ մի քանի ամիս առաջ անցնում էր տանս մոտով:
Չնայած Ադրբեջանի իշխանություններն ամեն հնարավոր առիթով խոսում են ՀՀ իշխանությունների հետ բանակցային գործընթացը վերսկսելու, ինչպես նաև Խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել այն մարզերին, որտեղ մի քանի օր անց կայանալու են ընտություններ։
Վաղը Գյումրիում քաղաքապետ կընտրեն, և քիչ առաջ ՀՀ` իր մեծությամբ երկրորդ քաղաքից 168.am-ին տեղեկացրեցին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ մերձավոր շրջապատը վաղվա ընտրություններում աշխատելու է իշխող ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին, չնայած այն հանգամանքին, որ իր հարազատ հորեղբոր որդին` Արտյոմ Ղուկասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Պողպատե մանդատակիրը այնուհանդերձ դեռ դատարանում պատասխան կտա, թե ինչպես մենք կորցրեցինք Արցախի անվտանգության երաշխիքները։
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում հայտարարվել էր տնօրենի մրցույթ։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունների համաձայն՝ դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացվում է պայմանական 3 փուլով։ Նախորդ շաբաթ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ Արշալույս Արևշատյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել էր տնօրենի ընտրության ժամանակացույցը: Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, պետք է տեղի ունենային տնօրենի ընտրության առաջին և երկրորդ փուլերը։
Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ:
Վրաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5076 նոր դեպք:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հոկտեմբերի 15-ին քննարկումներից մեկի ժամանակ ասել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: «Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասել էր իշխող խմբակցության պատգամավորը։
Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար:
Այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Այն կազմվել է սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված վաճառքների հիման վրա:
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։
Հանցագործության գործիք մահակը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, այսպիսով` մահերի թիվը հասել է 123 հազար 695-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Աշխարհը թևակոխում է բացարձակապես նոր աշխարհառազմավարական դարաշրջան, և այդ փոփոխությունը զուգակցվում է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական աննախադեպ ցնցումներով, ճգնաժամերով՝ նոր որոշումների և դիրքավորումների անհրաժեշտության առջև կանգնեցնելով բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Այս փուլում, որում էական դերակատարություն ունեցան նաև 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջանի է վերածվում, որի նկատմամբ գլոբալ խաղացողների հետաքրքրությունն աճում է օրեցօր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել արդեն 51 մլն մարդ:
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։