Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Որոտանի հատվածում իրավիճակը շուրջ երկու շաբաթ չի կարգավորվում, իսկ անցած շաբաթ ձերբակալված իրանցի երկու վարորդների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Հունգարիան կորոնավիրուսի դեմ ավելի հաջող պատվաստման արշավ չէր կարողանա անցկացնել, եթե չմատակարարվեր ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է թիմի այս մրցաշրջանի ելույթի վերաբերյալ իր տեսակետներով:
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում:
Վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան:
Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա զորքերի ներկայությանը երկրի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի հարակից տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 48-ամյա Լիլիթ Մկրտումյանին, որը տեղում մահացել է:
Այսօր Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ավարտվել է: Նա նշեց, որ, ինչպես ցանկացած նոր գործընթաց, այս մեկն էլ չէր կարող լինել իդեալական:
ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ներկայացրած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և պնդեց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ.
71 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1974թ. […]
Սակայն ԱՆ-ն փոխնախարարի բերանով իր անկարողությունը փորձեց քողարկել հերթական մանիպուլացիաներով ու անձնական վիրավորանքներով:
«Այս հարցը, իհարկե, վերահսկողական մարմիններին պետք է ուղղել, բայց ես վստահ եմ, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացվելու են, որ մենք կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը»,- ասաց Ավանեսյանը և հիշեցրեց, թե ինչին են միտված այս սահմանափակումները:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործին։
Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս կարճ ժամանակահատվածում, ինչ խորհրդարանում են, և դրանից առաջ էլ որպես առանձին ուժեր՝ ապացուցել են, որ հանուն հայրենիքի փրկության պատրաստ են ամեն քայլի՝ կլինի փողոցային պայքար, թե պայքար ԱԺ-ում։ Ցանկացած եղանակով փորձելու են հակազդել իշխանության հակահայկական օրակարգին։
Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:
«Նիկոլ, պողպատե մանդատից ես խոսում, արի տեղում ծանոթացի, տես ինչ է, ոնց է, ի՞նչ արդյունքի ենք հասել մենք․ մենակ էս դաշտում մի քանի միլիոնի վնաս են տվել միայն ինձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, ֆերմեր Սամվել Լալազարյանը, որը դեռ գարնանից էր ահազանգում, որ ոռոգման ջուր չեն հատկացնում, ինչի հետևանքով ամբողջ մշակաբույսերը չորանում են։
Պետական գանձարանում պահվող զմրուխտներն, ադամանդները, ինչպես նաև այլ թանկարժեք քարեր, ոսկյա և արծաթյա զարդերն ու ձուլակտորները կհանվեն աճուրդի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ “Humanitarian Dialogue” միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։
«Տարիներ առաջ «թալանվող» բանակում զինվորին այսպես էին սովորեցնում ռազմական գործը: Արդյունքում ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը…
2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։
Այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել երեկվանից տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը, թե Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, Flightradar24-ին հղում անելով, գրել էր, թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս թռիչքը կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի Ռեջեփ Էրդողանին արված միջնորդավորված առաջարկի հետ՝ հանդիպելու պատրաստակամության մասին.
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն դիմել են բազմազավակ ընտանիքի ծնողներ և ասել, որ դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ փառքի մեդալ ստացած բազմազավակ ծնողները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 հազար դրամ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ: