
«Այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործին։
«Կարծում եմ՝ ստանդարտ ընթացակարգ է՝ այն մարդիկ, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանի համար չաղոթել, արժանանում են կոնկրետ բռնաճնշումների, և դրանք ունեն ստանդարտ սխեմա»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է իր ներկայացրած հայտարարագրին, պատգամավորը նկատեց՝ ի տարբերություն իշխանության, ինքը հայտարարագրել է այն ամենը, ինչ ունի, և այդ ամենից որևէ պահ չի նեղվել։