Բաժիններ՝

Մահացել է Համլետ Գասպարյանը

71 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։

Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:

Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:

Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը»:

1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»):

1989-1990թթ. եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը:

1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը` մինչև 1995թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:

Այդ ընթացքում, որպես լրագրող, բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:

1995թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

1995-1996թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն:

1996-1997թթ. – ԱԳՆ Եվրոպայի վարչության առաջին քարտուղար:

1997-1998թթ. – եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը:

1999-2002թթ. – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական:

2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև՝ 2003-2006 թվականներին եղել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:

2005թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2006-2010թթ. – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, դեսպանորդ։

2008-2009թթ․ – Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար։

2010-2017թթ․ – Ռումինիայում ՀՀ դեսպան։

2014-2017թթ․ – Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:

2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:

2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:

2020թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

168.am-ը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս