Բաժիններ՝

«Ավելի քիչ շատախոսություն և ավելի շատ բիզնես»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է թիմի այս մրցաշրջանի ելույթի վերաբերյալ իր տեսակետներով:

«Մենք տեսնում ենք, որ թիմը չի աշխատում այնպես, ինչպես մենք հույս ունեինք: Մենք քայլեր կանենք՝ նկատի ունենալով «Բարսելոնան»: Եվ եթե որոշում պետք է կայացվի, այն կկայացվի:

Ինձ դուր չի գալիս կոնֆորմիզմը, որոշակի պարտվողականությունը։  Դա չպետք է թույլ տալ «Բարսելոնայում»:

Մենք ունենք այնպիսի թիմ, ինչպիսին այն կա: Բայց մենք կարող ենք ձգտել հաղթել Լա Լիգայում: Խաղացողներն ինձ ասում են, որ մենք պետք է լավատես լինենք, պետք է աշխատենք, պետք է պայքարենք ամեն օր:

Ես հավատում եմ, որ հաջողությունը ձեռք է բերվում ամենօրյա աշխատանքով: Ավելի քիչ շատախոսություն և ավելի շատ բիզնես, աշխատանք»,- ասել է Լապորտան El Chiringuito de Jugones-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս