Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:
«Կոնվերս Բանկը, ավանդաբար, հիփոթեքային վարկավորման շուկայի առաջատարներից է: Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձեւակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաեւ անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ »,- ասել են Կոնվերս Բանկում։
Միջոցառմանը մասնակցում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը:
Միջոցառումը միտված է համախմբել Հայաստանում ոլորտի առաջատարներ կազմակերպություններին, ներկայացնել Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի հաստատմանը:
Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից