Այսօր Կառավարության նիստից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցին, թե Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ընթացքում արդյոք քննարկվե՞լ են Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ունեցած խնդիրները, պատասխանեց, որ, իհարկե, անդրադարձ եղել է, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ՀՀ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման ժամանակ ինչ քարտեզներով են առաջնորդվելու։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը։
65 տարեկանում մահացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիա Իվանյանը։ Նրա գրքերին, հրապարակախոսական հոդվածներին ծանոթ մարդիկ կարող են ասել՝ հստակ, դիպուկ խոսք ուներ տիկին Լիան, որի բացն, անկասկած, կզգացվի։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Վարչատարածքային բաժանման, համայնքների խոշորացման մասին օրենքի նախագծերը փոփոխվեցին միայն ՔՊ պատգամավորների կողմ ձայներով:
Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը:
Պետք է դիտարկել քննիչների կենսաթոշակի հարցը. Հերիքնազ Տիգրանյան:
Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հարցրին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հանդիպման առաջարկ արել:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի «Եռաբլուր» տեղի կունենա ջահերով երթ՝ ի հիշատակ պատերազմում զոհված սուրբ նահատակների։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հաստատվեց Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրըL
Կրճատված մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ չի կարելի ուռճացնել պետական համակարգը. Բաբկեն Թունյան:
Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լեւոն Աթոյանցը:
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Եկամտային հարկի ստացումը այսուհետ 15 օրվա փոխարեն կտևի 3 օր. Ռուստամ Բադասյան
Կարելի է ընդդիմադիրներին ընդհանրապես զրկել. Սիսակ Գաբրիելյանը՝ պարգևավճարների մասին:
Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Սպասվում է հաստիքների կրճատում. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման հետևանքների մասին։
«Խնդիրն անցակետի հետ կապված՝ Գորիս-Որոտան հատվածում է, Որոտանից Կապան նույն ռեժիմով է կարգավորվում։ Հիմա այդ հատվածում երթևեկությունը կարգավորվում է հետևյալ կերպ՝ հայկական մեքենաները կազմում են շարասյուն, որն էլ ուղեկցում են ռուս սահմանապահները։ Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, հստակ չի՝ այդ հատվածը հայտնվելու է Ադրբեջանի՞ հսկողության տակ, թե՞ մեր։ Մինչև սահմանազատում ու սահմանագծում չլինի, սխալ է, որ ասում են, թե այդ հատվածն ադրբեջանական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Փարսյանը։
Համայնքների խոշորացման այս գործընթացն առաջարկվել է ԵՄ-ի կողմից. Անուշ Բեղլոյան:
Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի. աշխարհաքաղաքական գործոններից ելնելով՝ կարող է անընդհատ քննարկվել. Գնել Սանոսյան:
Կառավարության հերթական նիստի մեկնարկը տրվեց Հայաստանի կորոնաիրավիճակին անդրադարձով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ իրականացված 6.221 թեստավորումից 906 դրական դեպք է գրանցվել, արձանագրվել է 16 մահ: Ավանեսյանի խոսքով՝ այժմ կովիդ պացիենտների համար 18 բժշկական կազմակերպություններում հատկացված է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են 2006-ը, այլ կերպ ասած՝ մահճակալային կարողությունների 85%-ը:
Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված զեկուցվող հարցերը քննարկելուց առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանին, համաձայն որի՝ «պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել գործատուին, որպեսզի իրավունք ունենան աշխատանքի ներկայանալ:
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256 554-ի:
Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հաղորդագրության մեջ:
Այս կողմի վրա նստածներից շատերը եղել են համայնքների խոշորացման ջատագով. Գնել Սանոսյանն՝ ընդդիմության մասին ։
Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։
Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ՝ օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ։