«Չեմ կարող մասնակցել նիստին՝ առողջական խնդիրներից ելնելով». դատարանը հրապարակեց Չարչյանի դիմումը
Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար:
Կատարվում է քննություն։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Ռուս խաղաղապահները տեղակայման օրվանից Բերձորում ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրինականությո՞ւն, թե՞ ապօրինություն է կառավարության պատվաստվելու մասին պահանջը. ՈւՂԻՂ
Մեկնարկում է Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը. ՈՒՂԻՂ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 25-ին վերսկսվել են:
Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:
ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող երկու անձինք մահացել են:
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերից հարավ ընկած շրջանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257 620-ի:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրադրությունն Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում:
Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։ Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է. – […]
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»։
Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով ՝ այսպես կոչված, Լորիի նեկտարով, որը պատրաստված է չորացրած փոշուց, ֆրուկտոզայից, հացահատիկից և ջրից:
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:
Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ -ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»: Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում):
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խոսող աշխարհի միակ կապիտուլյանտի (Նիկոլի) ելույթը կրկին ցույց տվեց, որ նա սպանել է նաև երկրի ապագան։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
Նախագահ Քոչարյանն ուղղակի մերժել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով այն տրամաբանությամբ, որ միջպետական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Հաջորդ տարիներին էլ հայ-թուրքական շփումների, նամակների պարագայում երբեք նման արհամարհական մոտեցումներ չեն եղել:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Ըստ էության, առողջապահության նախարարությունն […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1 տարի անց ՀՔԾ-ում որեւէ բան չեն բացահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: Ինչպես հայտնի է, 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: