Բաժիններ՝

Տոկիոյում ավարտվեց օլիմպիական կրակի փոխանցավազքը

Օլիմպիական կրակի փոխանցավազքի վերջին փուլը Ճապոնիայի մայրաքաղաքային պրեֆեկտուրայում ավարտվեց հուլիսի 23-ին՝ Խաղերի պաշտոնական բացման նախաշեմին: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյի քաղաքապետարանի շենքի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Փոխանցավազքի եզրափակիչ մասն սկսվել է հուլիսին 9-ին եւ տեւել է 15 օր: Տոկիոյում վազքահերթն անցել է փակ ռեժիմով՝ առանց հանդիսականների կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճաով: Բացառություն են կազմել հեռավոր եւ սակավաբնակ կղզի-տարածքները, որոնք մտնում են մայրաքաղաքային պրեֆեկտուրայի մեջ: Փոխանցավազքի վերջին ջահակիրն է դարձել կաբուիկի թատրոնի տոհմիկ դերասան Կանկուրո Նակամուա VI-ը: Դրանից հետո երեկոյան կրակը կտրավի գլխավոր օլիմպիական մրցասպարեզ, որտեղ կկայանա Խաղերի բացման արարողությունը: Թե հատկապես ով ջահը կտանի դեպի սկահ, առայժմ ահայտ է:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում: Բացման արարողությունը նույնպես տեղի կունենա սովորական հանդիսականների բացակայությամբ, այնտեղ թույլ կտան 950 պաշտոնատար անձանց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս