
Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Տոկիոյի Ազգային մարզադաշտում սկսվել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը Խաղերի մայրաքաղաքում տեղի է ունենում հուլիսի 23-ին: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք:
Բացման արարողության թեման ստացել է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաեւ Ճապոնիայի վերականգնումը 2011 թվկանի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում կարծարծվեն նաեւ այլ հրատապ թեմաներ, ինչպես նաեւ տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Տոկիոյում ներկայիս Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:
Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, դրանք կտեւեն մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, իսկ տեղացի հանդիսականներին նույնպես օլիմպիական միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: