Բաժիններ՝

Սուրենավանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղան 2 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից

Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունիսի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան երկու օր առաջ դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Առողջության մեջ դրական դինամիկա է նկատվել, և դուրս է գրվել հիվանդանոցից»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ երեխայի մոտ ախտորոշվել էին զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, որովայնի սալջարդ:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

168.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի օգնականներն արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը, և իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս