Արցախում ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։
Երեկ ետ շպրտվելուց հետո, այսօր թուրքերը նորից եկել ու զբաղեցրել են Նոր Ղազանչի նույն դիրքերը. երևի, էլի նախկիններն են մեղավոր
Տուգանքներից մինչև ազատազրկում. ինչ փոփոխություններ է պլանավորել «Իմ քայլը» ընտրություններից առաջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ ԱՄՆ-ին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 872-ի:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
1915թ. և հաջորդ տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր, որ մի կերպ փրկվել ու մազապուրծ հասել են տարբեր երկրներ, նպատակ են դրել, իսկ ավելի ստույգ՝ ուխտ են արել իրենց հարազատներին խոշտանգած ու ոչնչացրած ոճրագործներին պատմության դատաստանի առաջ կանգնեցնելու մասին: Եվ այդ նպատակին իրենց հնարավորությունները, ջանքերը և նույնիսկ կյանքն են նվիրել 4-5 սերունդներ, նույն հայերի ժառանգները:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել Փաստաբանների ասոցիացիայի դեմ՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին տարածած հաղորդագրության պատճառով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել:
Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատեւելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք:
Առնվազն յոթ մարդ վնասվածքներ է ստացել Ճապոնիայի արեւելքի Օդավարա քաղաքում, որտեղ ավտոմոբիլը մխրճվել է տեղի հիվանդանոցի շենքը՝ խոյահարել-ճեղքելով ապակե պատը:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։
Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։
Քանի Դադիվանք գնացող ուխտավորների թեման քննարկվեց ադրբեջանցիների՝ պայմանավորվածության խախտման համատեքստում, միանգամից ասեմ՝ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ի վեր, տարբեր բնույթի խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ։
Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։
«Վարչապետը հրաժարական է տալիս, բայց վարչապետը հրաժարական չի տալիս: Պաշտոնի անվան ձևակերպման մեջ ավելանում է երկու բառ՝ ժամանակավոր պաշտոնակատար: Ընդամենն այսքանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան: Մնացած ամեն ինչ նույնն է մնում, և ամեն բան իր տեղում է մնում: Մեկ էլ կառավարության անդամներն են նույն ձևաչափով դառնում ժամանակավոր պաշտոնակատարներ՝ իրենց տեղում, իրենց գործին:
Արցախում ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Գիտեմ էջս նայում եք, գրում եք ինձ, զանգում, Հրաչ ջղային ես, նեղված ես, դուն դու չես… դե ասեմ իմանաք… 44 օրվա ընթացքում կորսնցնել 50 ծանոթ մարդ, 18 ընկեր, 3 մտերիմ ընկեր, եւ ամենամտերիմ մանկության ընկերդ…
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների շարքը մեկնարկեց «Ռեալ»-«Չելսի» խաղով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարության բացահայտ քննադատ Հուսեյն Աբդուլլաևին, որը Գերմանիայում քաղաքական ապաստան էր ստացել քաղաքական դրդապատճառներով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ արտահոսած ձայնագրությունը, որտեղ արտգործնախարար Զարիֆը պնդում է, որ Ռուսաստանն է սաբոտաժի ենթարկում Իրան-Արևմուտք միջուկային գործարքը, իր, այսինքն՝ նախարարի, անձնական կարծիքն է: Հասկացա՞ք: Չեն հերքում, չեն ասում տենց բան չի եղել, հաստատում են:
Ես բարոյական իրավունք չունեմ իմ կարծիքը փաթաթելու այլոց վրա, կան կառավարման մոդելներ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ 80% հավանականություն կա, որ Հայաստանում մոտակա 5 տարում, ցանկացած ընտրություն բերելու է ողբերգական դեպքերի և ընդհուպ արյունահեղության։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է կառավարման փորձագետ, ՀԽ նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը` հավելելով, որ մեզ մոտ չկան պետական գործիչներ, բոլորը ուրախ ուրախ գնում են ընտրությունների։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am-ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․
«Պատկերացնո՞ւմ եք՝ Փաշինյանի թիմակիցները Սյունիքում առաջադրվեին վարկանիշային ընտրակարգով․․․ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը կարեւոր նախադասություն ասաց՝ այնուամենայնիվ, կարծես թե համամասնական ընտրակարգի պարզեցումն ունի լայն համաձայնություն՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանում»։
«Նա չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, քանի որ հրաժարական է տվել։ Կառավարության անդամները հրաժարական չեն տվել, նրանք իրավունքի ուժով են համարվում հրաժարական տված։ Իսկ նա հրաժարական է տվել։ Դա ակնհայտ իրավունքի տրամաբանություն է՝ եթե նա հրաժարական է տվել, իսկ նա տվել է, կատարել է կամային գործողություն։ Կառավարության անդամները դե ֆակտո հրաժարական չեն տվել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Պետպատվերի շրջանակներում ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի նախագծով ու հեղինակային վերահսկողությամբ և վերականգնող շինարար Ալիկ Անանյանի ու իր արհեստավարժ թիմի կողմից ամրակայվել և վերականգնվել էր Քոբայրի վանքի զանգակատունը։ Վերականգնողական աշխատանքներում ներառված չէր գմբեթի խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մուտքի դուռը։