
ՉԼ կիսաեզրափակչի «Ռեալ»-«Չելսի» խաղն ավարտվել է ոչ-ոքի

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների շարքը մեկնարկեց «Ռեալ»-«Չելսի» խաղով: Մադրիդում կայացած առաջին խաղում առաջինը հաշիվը բացեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները: «Ազնավականների» կազմում 14-րդ րոպեին աչքի ընկավ Կրիստիան Պուլիշիչը: «Ռեալ»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը մինչև ընդմիջում: 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: ՉԼ կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն «Բավարիա»-ն և ՊՍԺ-ն: Այդ խաղը կկայանա ապրիլի 28-ին: