Հարգանքներս պարոն Գաբրիելյան. Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում․ Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։

Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած՝ բացակայել է հանցակազմի օբեկտը։ Հարգանքներս պարոն Գաբրիելյան։

Հ․Գ. Վերոհիշյալ գործով միայն մեկ դատավոր ՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։ Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930